Շուրջ երեք տարի առաջ նկատել էինք, որ Գագիկ Ծառուկյանը նույն նվերներն է անում Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահներին: Այն ժամանակ դա ոսկե հովազ էր, որի վիզը պատված էր ադամանդներով:
Այդ թանկարժեք հովազը Հայաստանի ներկա եւ նախկին նախագահների նկատմամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի՝ առնվազն նվերների մասով նույնական վերաբերմունքի միակ ապացույցը չէ: Ուշադրություն դարձրեք այս արծիվներին, որոնք ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը ֆեյսբուքյան իր էջում սրամտորեն անվանել էր «Переходящая Дичь…»:
Ի դեպ, հիշեցնենք նաեւ, որ ժամանակին փորձ էր արվել պարզել, թե ի՞նչ արժե Գագիկ Ծառուկյանի կողմից Սերժ Սարգսյանին տված այս նվերը, ի՞նչ արժողության են այդ ադամանդները, որոնցով պատված է հովազի վիզը եւ արդյոք դրանց արժեքը չի՞ գերազանցում բարձրաստիճան պաշտոնյաներին թույլատրելի նվերի շեմը` 100 հազար դրամը: ՀՀ նախագահի մամուլի խոսնակը սակայն միայն պատասխանել էր. «ՀՀ նախագահի կողմից ստացված նվերների ճակատագիրը, բնականաբար, որոշվել եւ որոշվում է ՀՀ օրենսդրության պահանջներին խիստ համապատասխան»:
Հովազ թե՞ առյուծ: Երևի էգ առյուծ են ինկատի ունեցել բարձրաճաշակ այդ արձանի հեղինակները`դե արու առյուծն է մեր մեծատաղանդ ախպոր սիմվոլը: Ավելի զարմանալի է առյուծի սեռի ընտրությունը`երևի իմաստ է դրե՞լ: Իհարկե այս ամենի մեջ հիասքանչ է Սեռժի ժպիտը առյուծին նայելիս` փառք հայերին բախտ բաժանողին:
У каждого свои способности и навыки .одни живут благополучно и стараются получать удовольствие.другие,шпионят,шантажируют,лгут,нападают,воруют и истерично скандалят.у каждого лидера свои способности.
I’m ashamed of my presidents.