Թուրքիան դուրս է հանել իր զինվորականներին Սիրիայից, որոնք հսկում էին Սուլեյման Շահի գերեզմանոցը: Գրում է Tass.ru-ն՝ վկայակոչելով «Հուրիեթ» թուրքական պարբերականը:
Պարբերականի տեղեկատվության համաձայն՝ գործողությունը, որն իրականացվել է զինված ուժերի եւ հատուկ ծառայությունների միջոցով, սկսվել է շաբաթ երեկոյան, ավարտվել կիրակի առավոտյան: Գործողությունը իրագործվել է օգտագործելով 100 զրահապատ տեխնիկա: Թուրքիա է վերադարձել մոտ քառասուն մարդ, որոնք պահպանում էին սրբատեղին «Իսլամական Հանրապետության» զինված խմբավորումներից, որոնց վերահսկողության տակ է հիմա գտնվում այդ շրջանը:
Լքելով տարածքը, զինվորականները պայթեցրել են գերեզմանոցի շինությունը, որպեսզի կանխեն իսլամիստ ծայրահեղականների՝ գերեզմանոցի գրավումը եւ այն, որպես ռազմական բազա նրանց կողմից օգտագործելը: Պարբերականի տվյալներով, այնտեղից դուրս է բերվել մոտ հարյուր արկղ պատմական արժեք ներկայացնող ցուցանմուշն: Նախատեսվում է սրբատեղին վերակառուցել նոր վայրում, որտեղ կտեղփոխվեն «փրկված» արվեստի ցուցանմուշները:
Ինչպես հայտնել է իր հերթին «CNN Turk»-ը տարհանման ժամանակ զոհվել է մեկ թուք զինվորական: Այդ տեղեկատվությունը հաստատել է նաեւ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
««Իսլամական հանրապետություն«« / Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլու։ Նմանօրինակ տեղեկություններ տեղադրելուց առաջ ճշտեք խնդրում եմ դրանց իսկությունը։