Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գալիպոլիի ճակատամարտի հիշատակին նվիրված միջոցառումները չեղյալ են հայտարարվել. «Today’s Zaman»

Փետրվար 22,2015 12:52

Թուրքիայի կառավարության կողմից նախաձեռնած Գալիպոլիի ճակատամարտի հիշատակին նվիրված միջոցառումները, որոնք պետք է տեղի ունենային ապրիլի 24-ին, չեղյալ են հայտարարվել, քանի որ միջազգային լիդերները ցանկություն չեն ցուցաբերել այդ օրն այցելել Անկարա՝ Երեւանում Ցեղասպանության միջոցառումների ստվերի տակ: Գրում է թուրքական «Today’s Zaman» պարբերականը:

«Գալիպոլիի միջոցառումները չեղյալ են հայտարարվել: Բոլոր նախապատրաստական աշխատանքները կախյալ վիճակում են, քանի որ հրավերն ընդունողների թիվն այնքան էլ հուսադրող չէ: Առայժմ միայն հինգ պետություններ են ընդունել առաջարկը, այն էլ ներկայանալու են ոչ բարձր պաշտոնյաների մակարդակով»,- Թուրքական կառավարության պաշտոնյան, որը ցանկացել է մնալ անհայտ, ասել է «Today’s Zaman»-ի լրագրողին:

Այս հրապարակմանը ֆեյսբուքյան իր էջում այսօր  անդրադարձել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը. «Թուրքական մամուլը` հատկապես անգլիալեզու, հետաքրքիր մարտավարություն է ընտրել հայերի դեմ պայքարում։ Ինչ-որ սենսացիոն լուր են վերցնում, հաճախ իրականությանը չհամապատասխանող, և դրա հիման վրա պրոպագանդայի մեծ չափաբաժին մատուցում միջազգային հանրությանը։ Ամենաթարմ օրինակը Sunday’s Zaman-ի երեկվա հրապարակումն է։ Հենվելով անանուն աղբյուրի վրա` սկզբից գրում են իբր Թուրքիայի կառավարությունը չեղյալ է համարել Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառումները, հետո էջերով իրենց պրոպագանդան տարածում։ Մեզանից շատերն էլ այդ նյութը սկսում են տարածել։

Զգույշ եղեք ժողովուրդ ջան։ Ցավոք, մեր տեղեկատվական դաշտն այդքան էլ պատրաստ չէ Թուրքիայի հետ հակամարտության։ Սա Ադրբեջանը չէ իր պարզունակ մոտեցումներով։ Թուրքիայի դեպքում մասշտաբներն ու պրոֆեսիոնալիզմն այլ մակարդակի են։ Եվ եթե ուզում ենք այս ուղղությամբ ևս հաջողություն ունենալ, ուրեմն պետք է շատ ավելի զգույշ մոտենալ գործին»,- գրել է նա:

 

Պատրաստեց՝ Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728