Երեկ Մոսկվայում տեղի է ունեցել «Անտիմայդան» ցույց՝ նվիրված Կիեւի Մայդանում տեղի ունեցածի մեկ ամյակին: Այս մասին իր բլոգում գրել է բլոգեր Իլյա Վարմալովը եւ պատրաստել ֆոտոռեպորտաժ. «Միջոցառման կարգախոսն էր՝ «Չենք մոռանա, չենք ների», իսկ կազմակերպիչներից էին սենատոր Դմիտրի Սաբլինը եւ գրող Նիկոլայ Ստարիկովը, եկել էին նաեւ բայքերներ՝ Խիրուրգի գխավորությամբ, կազակներ՝ կադիրովականներ «Երիտասարդ գվարդիայից»:
Ակցիայի մասնակիցներն անցան «Ստրաստնոյ բուլվարից» մինչեւ «Հեղափոխության հրապարակ», որտեղ եւ եղավ հանրահավաքը: Ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ 35 հազար մասնակիցներ կային հանրահավաքում, կազմակերպիչների հաղորդածով՝ 50 հազար»,- գրում է բլոգերը, եւ նշում, որ ակցիայի մասնակիցներն իսկապես շատ էին՝ հնարավոր է 50 հազարից ավելի, որեւէ արտառոց միջադեպ միջոցառման ընթացքում չի գրանցվել, քանի որ վերահսկողությունը սահմանված էր երթի ամբողջ երկայնքով:
Ծանոթացեք բլոգերի ֆոտոռեպորտաժին
Պատրաստեց՝ Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ