Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միայն հայերը չեն, հանգստացե՛ք

Փետրվար 22,2015 10:10

Երկու օր է՝ ԶԼՄ-ներն ու սոցցանցերը, իրար հերթ չտալով, ախուվիշ են անում «ազգի վիճակի», մակարդակի, «մեղքության» վրա՝ «ողբամ զքեզ» տոնով: Պատճառը այս անգամ ոչ թե այսինչ օլիգարխի բաժանած մատաղն է կամ այնինչ օլիգարխի փողերով կազմակերպված ձրի համտեսը, այլ՝ «Երեւան մոլում» հայտարարված ակցիան, որի ընթացքում մարդիկ հնարավորություն ունեին 1000 դրամով էլեկտրական ինչ-ինչ սարքեր գնել:

Բնականաբար, անհավանական ցածր գնով որեւէ բան ձեռք բերելը ոգեւորել էր մարդկանց, եւ դա, վստահեցնում եմ, ազգության հետ որեւէ կապ չունի: Անգամ չափազանց մեծ հերթերի արդյունքում առաջացած հրմշտոցն ու բրդբրդոցը ազգություն չի ճանաչում:

Մի քանի տարի առաջ նմանատիպ տեսարանի էի ականատես եղել (հոդվածն ու լուսանկարները՝ այստեղ) միանգամայն բարեկեցիկ Լոնդոնում: Մի ամբողջ օր մարդիկ իրար ոտնատակ էին տալիս, ոստիկաններին հրելով առաջ էին գնում, առավոտյան ժամը 6-ից խանութների մոտ հերթ էին պահում… Boxing day էր  ՝ մեծ զեղչերի օր՝ Սուրբ Ծննդյան տոնին հաջորդող օրը՝ դեկտեմբերի 26-ին, եւ այդ օրը եւ տրանսպորտում խցկվելու համար էին իրար քաշքշում, եւ խանութ առաջինը մտնելու համար էին հրմշտում, եւ օրվա վերջին փողոցը զավթել էին եւ հսկա աղբանոց սարքել…boxing day 1

Նմանատիպ բաներ կատարվում են ԱՄՆ-ում՝ «Սեւ ուրբաթ»-ին, եվրոպական այլ երկրներում էլ՝ մեծ զեղչերի ժամանակ:

Մարդիկ ամեն տեղ էլ նույնն են, երբ առիթ եւ հնարավորություն ունեն՝ անկարգություն անելու, միշտ գտնվում են այդ առիթից օգտվելու ցանկություն ունեցողները: Այնպես որ՝ բավական է միացնեք «ողբամ զքեզ, ազգ իմ դշխեմ» մուղամը…

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    ուրեմն ինչ լաւ, տեսնում ե՞ք, չպիտի յուսահատվիլ՝ մեր Հայաստանն ել արդեն սկսում է նմանիլ «նորմալ» երկիրների, սրընթաց հասնում է եւրոպական/ամերիկյան բա՜րձր քաղաքակրթությանց մակարդակների…

  2. Գագիկ says:

    Բայց լրատվամիջոցներդ սիրում եք իրար վրա բոչկա գլորել: Հեղինակի նշած արձագանքը եղել է սոցցանցերում: Լրատվամիջոցները միայն արձանագրել են:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728