Լրահոս
Օրվա լրահոսը

Հալէպ Դարձեալ Հրասանդերու Թիրախ Դարձած Է. Կան Հայ Զոհեր եւ Վիրաւորներ. Yerakouyn.com

Փետրվար 21,2015 22:29

Yerakouyn.com. Նախապէս ալ հաղորդած էինք, որ քաղաքի կեդրոնը գտնուող Պըսթան Գըլափ վաճառախանութներու շրջանը քանի մը օրէ ի վեր հրթիռակոծման թիրախ դարձած էր:524231_657767287658634_4562274465883197181_n

Արդարեւ, այսօր ալ 21 Փետրուար 2015-ին, շարունակուեցաւ հրթիռածոծումը զինեալ ահաբեկչական խմբաւորումներու կողմէ: Թէեւ քանի մը հատը չպայթեցաւ յատկապէս թիլել շրջանի մուտքը (Պապ էլ-Ֆարաճի կողմէ), սակայն կէսօրուան Պըսթան Գըլափի շրջանի «Սանոսեաններու կառատունի տարածքը» դարձաւ հրթիռակոծման պայթումի թատերաբեմը:

Պայթումի հետեւանքով զոհուեցան 1970-ի ծնունդ Սագօ Գարակիւլլէեանը եւ 1981-ի ծնունդ Յարութ Ագսանեանը, իսկ վիրաւորներու կարգին կան նաեւ հայեր՝ Լեւոն Բարսեղեանը, Նազօ Ագսանեանը, Յովսէփ Չալօղլեանը, Աւօ Զարմինեանը եւ Ժագ Ասլանեանը: Այս մասիկ կը հաղորդէ «Բերիոյ նիւզ»-ը:

Պէտք է ըսել, թէ պայթումները նիւթական ծանր վնասներ պատճառեցին շրջանի ինքնաշարժներուն եւ խանութներուն։
Յայտնենք, որ Պըսթան Գըլափի շրջանի վաճառախանութներէն շատերը կը պատկանին հայերու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728