Աշխատանքի բերմամբ («Առավոտի» արխիվային համարներն եմ կայքում տեղադրում)՝ աչքիս ընկավ 1998 թվականի մի հոդված, որում Վանո Սիրադեղյանը պատասխանում է լրագրողի հարցին՝ Կոնյակի գործարանի վաճառքի մասին: Հիշեցնենք, որ այդ թվականին Կոնյակի գործարանի սեփականաշնորհումը «Պեռնո Ռիկարին» ամենաաղմկալի գործերից էր՝ ընդդիմության համար խոսելու մշտական թեմա:
Լրագրողի հարցին ի պատասխան Վանո Սիրադեղյանը, որն այդ ժամանակ ԱԺ պատգամավոր էր, ՀՀՇ վարչության նախագահը, ասում է. «Մենք բարոյական իրավունք չունենք կոնյակի գործարանի մասին այժմ խոսելու: Մեր «սիրելի» կառավարությունը գինու գործարանը 70 հազար դոլարով էր սեփականաշնորհել։ Ընդ որում, ԱԺ-ն օրենքի խախտումով էր ճարտարապետական այդ հուշարձանը սեփականաշնորհման ցանկի մեջ մտցրել: Իսկ կոնյակի գործարանը, որն այդպիսի հուշարձան չէ, հաստատ շատ ավելի թանկ չի։ Եվ այս կառավարությունն էլ, փաստորեն, շատ ավելի թանկ գնով է այն սեփականաշնորհում, քան մենք՝ գինու գործարանը»:
Համեմատությունները ներկայիս եւ ոչ վաղ անցյալի ամենաբարձր էշելոնների քաղաքական գործիչների հետ՝ անխուսափելի են: Բնականաբար՝ ի վնաս վերջիններիս: Ցանկացած հարցի մասին՝ բռնություններ, խոսքի ազատություն, հաշվեհարդար եւ այլն, այդ մարդիկ խոսում են՝ ընդհանրապես մոռանալով իրենց ժամանակների մասին, հաշվի չառնելով՝ ունե՞ն խոսելու տեղ, թե՞ ավելի լավ է ուրիշի կովերը բառաչեն…
Կարդացեք նաև
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Գոնե մի 800 մարդ պիտի սպանեինք». Վանո Սիրադեղյան
https://www.youtube.com/watch?v=d0876dTAjx0
հեղինակը, հավանաբար, Վանոգի երկրպագուներից է, Վանոն դրանց համար «հատուկ» բառ էր օգտագործում: Նախորդ մեկնաբանության հղումն (https://www.youtube.com/watch?v=d0876dTAjx0) ամենից լավ է բնութագրում այդ արարածին: