Դյուսելդորֆում մեկնարկած ձյուդոյի «Grand Prix»-ի՝ Գերմանիայի մեծ մրցաշարի, առաջին օրը տատամի մտած Հայաստանի հինգ ներկայացուցիչներից համեմատաբար հաջող են հանդես եկել մինչեւ 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը (նկարում՝ ձախից), որը Ռիո-դե-Ժանեյրոյի օլիմպիական խաղերի մասնակցության մեր գլխավոր հավակնորդն է, եւ մինչեւ 66 կգ քաշային, 21 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն Արսեն Ղազարյանը: Նրանք տարել են երկուական հաղթանակ, որից հետո պարտություն են կրել:
Դյուսելդորֆում 2015 թվականի օլիմպիական խաղերի վարկանիշային միավորներից բացի խաղարկվում են նաեւ դրամական մրցանակներ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ armenpress.am-ի
Կարդացեք նաև