Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բիբի՛ն, աշխատավարձիդ դիմաց գործ արա

Փետրվար 21,2015 21:08

Անցած երկու օրերին Զովունիում կրկին անջատել էին լույսը: Այս անգամ` 20 ժամով:  Քանի որ ես այդ թեմայով գրում եմ 10-րդ անգամ, վստահաբար կարող եմ ասել, որ սա այն դեպքը չէ, երբ լրատվամիջոցները «չորրորդ իշխանություն» են, եթե հաշվի առնենք նաեւ, որ Զովունիում, բացի ինձնից, ապրում են նաեւ մի շարք այլ լրագրողներ: «Հայաստանի էլեկտրացանցեր» ռուսաստանյան ընկերությունը, բնականաբար, խորապես անտարբեր է մեր բողոքների հանդեպ:

Ինչո՞ւմն էր այս անգամ խնդիրը: Ուժեղ քամու պատճառով էլեկտրական լարերը, որոնք չեն փոխվել կոմունիստների ժամանակից ի վեր, կտրվել էին, եւ ՀԷՑ-ի մեր մասնաճյուղի աշխատակիցները ստիպված էին գիշեր-ցերեկ աշխատել` դրանք մի կերպ, «թքով» կպցնելու համար: Որեւէ երաշխիք չկա, որ հաջորդ քամու ժամանակ այդ լարերը այլ կամ նույն տեղում չեն կտրվի: ՀԷՑ-ը, իհարկե, որեւէ պատասխանատվություն չի կրելու իմ տան սառնամանիքի եւ իմ սառնարանում փչացած մթերքի համար: Սակայն եթե ես հաջորդ ամսվա սկզբին չվճարեմ էլեկտրաէներգիայի համար գումարը, որը շոշափելի է նույնիսկ իմ` միջինից բարձր աշխատավարձի համար, իմ տան էլեկտրաէներգիան կանջատեն ու տուգանքներ կգրեն:

Միակ բանը, որը ՀԷՑ ընկերության մոտ լավ է ստացվում, էլեկտրաէներգիայի վարձը բարձրացնելու պահանջներ դնելն է: Բայց երբ պետք է այդ հսկայական վարձերի դիմաց ներդրումներ անել եւ իրենց տնտեսությունն արդիականացնել, անմիջապես պարզվում է, որ ընկերությունը «ֆինանսական դժվարություններ» ունի: Ըստ լուրերի, ՀԷՑ ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի աշխատավարձը հասնում է մի քանի տասնյակ միլիոն դրամի: Խնդիր չկա` թող մեկը հազար դառնա: Բայց այդ աշխատավարձի դիմաց, կարծում եմ, մենք իրավունք ունենք պահանջելու, որ պարոն Բիբինը գոնե օրը 5 րոպե մտածի իրեն վստահված ընկերության մենեջմենթի մասին:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728