Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրին նորից ոտքի կկանգնի. այստեղ  հանրահավաքային տրամադրություն է (Տեսանյութ)

Փետրվար 21,2015 19:45

Ավետիսյանների քառասունքին նրանց հարգանքի տուրք մատուցելու եկած գյումրեցիները իրենց զայրույթն ու դժգոհությունն էին հայտնում թե՛ անգործության մատնված հայրենի իշխանությունների,   եւ  թե՛ իրավապահների հանդեպ՝ վստահեցնելով, որ  շուտով Գյումրի նորից ոտքի կկանգնի:

Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու ավագանու նախկին անդամ Հրաչ Մելքոնյանն ասաց, որ ժողովրդին խաբում են անգամ ՌԴ դատախազին նամակ գրելու հարցում: Վերջինս վստահ է, որ Գյումրին ոտքի կկանգնի ու նորից կսկսվեն հանրահավաքները,  քանի  որ յուրաքանչյուր գյումրեցի պարզաբանում է պահանջում:скачанные файлы

«Եվրոպական երկրներում մեկի քթից արյուն է գալիս, ամբողջ աշխարհը կանգնում է, Ֆրանսիայում  12  մարդ մահացավ, բայց 40 երկրների նախագահներ ու արտաքին գործերի նախարարներ մասնակցեցին  թաղմանը: Իսկ մեզ մոտ նույնիսկ Հայաստանի Հանրապետության   նախագահը ցավակցություն չհայտնեց, սուգ չհայտարարեց: Սա ավելի վատ ոճրագործություն էր, քան եղավ Ֆրանսիայում:  ՀՀ իշխանությունները, դատախազը ողջամիտ քայլեր չեն անում, իսկ եթե ցանկություն լինի, արագ կբացահայտեն»,- ասաց մեր զրուցակիցը:

«Շիրակ» գերեզմանատանը Ջաջուռից եկած մի ակտիվիստ սկսեց  ամոթանքներ հնչեցնել  իշխանությունների եւ իրավապահների հասցեին՝ հարցնելով՝ մինչեւ ե՞րբ ենք հանդուրժելու ռուսների դաժանությունները:

Նշենք, որ բողոքի ծայրահեղ  միջոցների դիմելու  մասին այսօր հայտարարեցին նաեւ Ավետիսյաների հարազատները.  նրանք պատրաստվում են շրջափակել 102-րդ ռազմաբազան, հացադուլ ու նստացույց անել Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ:

Մանրամասները տեսանյութում.

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Նախ՝ ընդհանրապես վե՛րջ պիտի տալ նամակներ գրել Ռուսաստանի որևի պաշտոնյայի: Հայաստանը (գոնե de jure) անկա՛խ երկիր է՝ ի՛ր օրենքներով. ուստի ԲՈԼՈՐ հարցերով պիտի դիմել միայն ՀՀ համապատասխան մարմիններին ու իրենցից պահանջել այս կամ այն:

    Երկրորդ՝ ՀՀ իշխանավորները օր ու գիշեր հոխորտում են Ադրբեջանի ու «խելագար» Ալիևի դեմ. դա իրենց համար ապահով է: Բայց «բարեկամ» ռուսի դեմ ԴՈՒԽ ՉՈՒՆԵՆ (իրե՛նց աթոռների համար ապահով չէ). նույնիսկ երբ ռուսական բազայի հատուկ զինված մի ԽՈՒՄԲ մորթում է մի ամբողջ հայ ընտանիք՝ Եղեռնի 100-ամյակի նախաշեմին. ու «դաշնակից» ռուսը՝ ԿՈՊԻՏ խախտելով երկկողմանի պայմանագիրը և ՀՀ օրենքը, արհամարհում է ամբողջ հայ ազգին ու ոճրագործ(ներ)ին ապօրինաբար թաքցնում:

    Որտե՞ղ է ՀՀ ԱԳ նախարարի բողոքի նոտան Ռուսաստանին՝ երկկողմանի միջազգային պայմանագիրը խախտելու համար:

    Ի՞նչու ՀՀ գլխավոր դատախազը դեռ պաշտոնին է:

  2. Լևոն Մելքումյան says:

    Որովհետև դեռ ՀՀ «նախագահ»-ն է իր պաշտոնին:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728