Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսները Պերմյակովին չեն հանձնի. Մոսկվայում խոստովանել են   գյումրեցի պատգամավորին  (Տեսանյութ)

Փետրվար 21,2015 18:55

Ինչպես հայտնի է, փետրվարի  9-10-ը  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Մոսկվա այցելած պատվիրակության կազմում էր նաեւ գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Վերջինս իր  ռուսաստանյան գործընկներից՝ ՌԴ պետդումայի պատգամավորներից  հետաքրքրվել է, թե պատրաստվո՞ւմ են արդյոք  հունվարի 12-ին Գյումրիում  Ավետիսյանների  ընտանիքի սպանության  մեջ  կասկածվող  Վալերի Պերմյակովին հանձնել հայկական կողմին, սակայն այստեղ նրան մերժել են:

«Ես անձամբ Մոսկվայում բարձրացրել եմ գյումրեցիների պահանջը, որ մեր ցանկությունն է Պերմյակովին  հանձնել հայ իրավապահներին եւ դատավարությունը իրականանա մեզ մոտ: Պատասխանը, ցավոք,  բացասական է եղել, որ պատրաստ չեն հանձնելու, բայց պատրաստ են համատեղ քննչական  գործողությունները Հայաստանում իրականացնելու, դատավարությունը Հայաստանում իրականացնելու: Իսկ թե պատիժը կոնկրետ որտեղ է կրելու, այդ առումով  հստակ պատասխան չտվեցին», -ասաց պատգամավորը:

Մանրամասները տեսանյութում.

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ի՞նչու ՀՀ իրավապահ մարմինները անմիջապես չեն ձերբակալում մեղադրյալին,որը ռուսական բազայի կողմից առևանգվել և ապօրինաբա՛ր թաքցվել է այնտեղ: Սա՛ է ՀՀ օրենքը. այն շատ հստակ է:

    Ի՞նչու ՀՀ իրավապահ մարմինները քրեական գործեր դեռ չեն հարուցել ռուսական բազայի դեմ՝ ՀՀ օրենքը կոպտորեն խախտելու համար:

    Սպանդի մեջ կասկածվող ռուս զինվորը գտնվում է ռուսական բազայում, որը Հայաստա՛նի տարածք է: Սպանդի մեջ կասկածվող ռուս զինվորը կոպտորե՛ն խախտել է ՀՀ օրենքը: Այսինքն՝ ՀՀ իրավապահ մարմինները պիտի ԱՆՄԻՋԱՊԵՍ գնան և կալանավորեն մեղադրյալին: Սա՛ է օրենքը:

    Սեփական քաղաքացիների հանդեպ ՀՀ իրավապահ մարմինների դուխը 1000 է: Որտե՞ղ է հիմա՛ ձեր «դուխը». գնացե՛ք ու ձերբակալե՛ք հայ ընտանիքին ոչնչացրած ոճրագործ կասկածյալին, այլ ոչ թե ՎԱԽԿՈՏ թատրոն խաղացեք ու «մասոնական դավադրանք» որոնեք:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728