Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի իշխանությունները մանաթի արժեզրկման հետ կապված քայլեր են ձեռնարկել. «Ինտերֆաքս»

Փետրվար 21,2015 18:40

Ադրբեջանի հակամենաշնորհային քաղաքականության եւ սպառողների իրավունքների պաշտպանության ծառայությունը Էկոնոմիկայի եւ արդյունաբերության նախարարության հսկողության ներքո խստացրել է գների արհեստական աճի նկատմամբ վերահսկողությունը: Այս մասին, հղում կատարելով նախարարության հաղորդագրությանը, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ Կենտրոնական բանկի որոշմամբ փետրվարի 21-ից մանաթի պաշտոնական փոխարժեքը փոխվել է համեմատած մնացած արտարժույթների հետ: «Այս կապակցությամբ ծառայությունը ուժեղացրել է հսկիչ միջոցառումները սպառողական շուկայում չարաշահումների դեմ պայքարելու համար եւ գների արհեստական աճը կանխելու համար»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կենտրոնական բանկը մանաթի պաշտոնական փոխարժեքը փետրվարի 21-ին հաստատել է 1.05 մանաթ 1 դոլարի դիմաց, իսկ փետրվարի 20-ին 0.7862 մանաթ 1 դոլարի դիմաց: Այդպիսով մանաթը արժեզրկվել է 33.5%-ով:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728