Ավետիսյանների քառասունքին «Շիրակ» գերեզմանատուն այցելած ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ սպանության բացահայտման ուղղությամբ ավել բան չի տեսնում, ինչ կա, դա է:
Այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի՝ ՌԴ դատախազ Չայկային ուղղված նամակի կեղծ լինելու տեղեկությանը, համենայնդեպս ՌԴ գլխավոր դատախազությունից գրավոր պատասխանել են, որ նման նամակ չեն ստացել, գյումրեցի պատգամավորն ասաց.«Ճիշտն ասած ես երեկ եմ հետեւել լրատվությամբ , որ ինչ-որ հարցումներ են արվում, եւ հարցումը տեղ չի հասել մեր դատախազի: Ճիշտն ասած զարմացած եմ: Որպես գյումրեցի, ինչպես եւ դուք, որպես պատգամավոր, սպասում եմ մեկնաբանությունների»:
Պատգամավորը մեկ անգամ եւս հավաստեց, որ ինքը պահանջատեր գյումրեցիների կողքին է: Հիշեցնենք, որ այս պատգամավորը մեծ դերակատարություն ունեցավ Գյումրիում Ավետիսյանների սպանությունից հետո տեղի ունեցող հանրահավաքների ժամանակ, կանխեց բախումները ժողովրդի ու ոստիկանների միջեւ:
Մանրամասները՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Հերիք չեղավ էս մարտունին հերոս սարքեք? ամոթ է վշտի վրա “հերոս” դառնալ, իսկ իրա ընտանիքի ձեռքով կյանքից զրկվածների համար ինչի չի խոսվում, սաղ մոռացվել է?