Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ազատ Արշակյան. «ԲՀԿ-ՀՀԿ հակամարտության մեջ կշահի նա, ով կկատարի մաքրման գործը»

Փետրվար 21,2015 18:04

Ազատ Արշակյանի կարծիքով՝  եթե ՀՀԿ-ն հաղթեց, ուրեմն՝ ինքն է տնօրինելու իրավիճակը

«Այս պատմական շրջանի համար հատուկ է ունեցվածքի վերաբաշխումը»,- փետրվարի 21-ին «Հայք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց երգահան Վահան Արծրունին:

Նրա խոսքերով՝ հասարակությունը մոտակա ամիսների կամ տարիների ընթացքում կտեսնի, թե ինչպես են վերաբաշխում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը եւ քաղաքական դաշտը. «Մենք կտեսնենք այն հոսքերը, որոնք կուսակցական հարթությունից կբերեն մարդկանց այլ կուսակցության հարթակներ: Դա ակնհայտ է, որովհետեւ հարաբերությունների որդեգրած այս համակարգը հատուկ է»:

скачанные файлыՎահան Արծրունին նշեց, որ պատմությունում նման իրավիճակներում միշտ հայտնվել է երրորդ ուժ՝ անսպասելի առաջնորդ, որն ի զորու է փոխել իրականությունը: Նրա կանխատեսմամբ՝ եթե դա տեղի չունենա, այդ վերաբաշխումը կշարունակվի, բայց ըստ նրա ակնհայտ է, որ այդպես երկար շարունակվել չի կարող:

 

ԳԽ եւ ԱԺ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ հավելեց՝ ԲՀԿ-ՀՀԿ հակամարտության մեջ կշահի նա, ով կկատարի մաքրման գործը, այսինքն՝ ով կվերաբաշխի մյուսի ունեցվածքը. «Եթե ՀՀԿ-ն կարողանա ապահովել առաջընթացի ծրագիր, ստանա հասարակության թեկուզ թույլ, բայց աջակցությունը, նա կվերաբաշխի ԲՀԿ-ի քաղաքական եւ նյութական ունեցվածքները: Այսինքն՝ եթե ՀՀԿ-ն հաղթեց, ուրեմն՝ ինքն է տնօրինելու իրավիճակը, բայց անպայման պետք է ունենա առաջընթացի ծրագիր, եթե ԲՀԿ-ն կարողացավ հաղթել, ստանալ հասարակության աջակցությունը իր առաջընթացի ծրագրով, ուրեմն՝ ԲՀԿ-ն կտնօրինի ՀՀԿ-ի ռեսուրսների»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728