Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ. Քաղաքական ողջ դաշտի նկատմամբ հանրության շրջանում խորացած հիասթափությունն  բացասական ազդեցությունն է ունենալու

Փետրվար 21,2015 17:49
oek

Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Քաղաքական խորհուրդը քննարկել է կուսակցության կազմակերպական և կառուցվածքային խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: Լայն անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող բազմաթիվ հարցերի:

Նիստում մասնավորաբար քննարկման առարկա են դարձել վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներն ու գործընթացները:

Ամփոփելով քննարկումները՝ «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդն արձանագրել է.

Հայաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական զարգացումները հանգուցալուծվեցին կտրուկ շրջադարձային փոփոխություններով: Ձևավորված երկու քաղաքական բևեռների միջև հարաբերությունները կարճ ժամանակահատվածում անձնավորված, փոխադարձ մեղադրանքներով սուր առճակատումներից տեղափոխվեցին դեպի հայտնի բանակցություններ: Արդյունքում` հետագա քաղաքական զարգացումների տրամաբանությունը հասարակության մոտ առաջ բերեց անհասկանալիություն և անորոշություն: Պետք է փաստել, որ քաղաքական ողջ դաշտի նկատմամբ հանրության շրջանում խորացած հիասթափությունն իր բացասական ազդեցությունն է ունենալու մեր երկրում ժողովրդավարության խորացման և ժամանակակից կուսակցական համակարգերի ձևավորման ու զարգացման տեսանկյունից:

Կուսակցությունը գերակա է համարում հասարակության մեջ քաղաքական ակտիվության բարձր մակարդակի պահպանման անհրաժեշտությունը, և քաղաքական կյանքին քաղաքացիների լիարժեք մասնակցությունը դիտարկում է որպես Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության կայացման պարտադիր պայման:

Կուսակցությունն ընդգծում է քաղաքական պայքարի ընդունված և օրինական մեխանիզմների՝ բողոքի ցույցերի, հանրահավաքների ազատ ընտրության և գործածության կարևորությունը, ինչը, որպես հետևանք, բոլորովին չի ենթադրում անխուսափելի բախումներ և ուժային գործողություններ:

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետությունում մարդկանց սոցիալական վիճակի շարունակական վատթարացումը, ժողովրդական լայն զանգվածների հետագա աղքատացումը, միջին խավի կտրուկ նվազումը և չքավոր քաղաքացիների կտրուկ ավելացումը խորացնում են հանրային դժգոհությունը և ընդվզումը, խթանում են արտագաղթը՝ ամայացնելով երկիրը: Նշված քաղաքական և սոցիալական բացասական գործոնների համադրությունը լուրջ սպառնալիք է երկրի հետագա զարգացմանը և անվտանգության ապահովմանը:

Ստեղծված իրավիճակում «Օրինաց երկիր» կուսակցությունը շարունակելու է պայքարել երկրում առկա արատավոր, բացասական, հակաժողովրդական երևույթների և գործընթացների դեմ: Կուսակցությունը շարունակելու է ցուցաբերել նախաձեռնողականություն երկրի անվտանգության ապահովման, տնտեսության զարգացման և հասարակության բարեկեցության համար անհրաժեշտ` իր մոտեցումների, նախաձեռնությունների և ծրագրերի առաջ մղումը:

«Օրինաց երկիր» կուսակցությունը կոչ է անում մեր երկրի ճակատագրով մտահոգ բոլոր քաղաքացիներին չտրվել անկումային տրամադրություններին և ակտիվորեն պայքարել սեփական իրավունքների պաշտպանության, սոցիալական ապահովության և ժողովրդավարության զարգացման համար:

 

ՕԵԿ լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    ծիծաղե՞լ, թէ լաց լինել…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728