Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Մարությանի դիմանկարները ուշաթափություն առաջացրեցին Ավետիսյանների հարազատների մոտ (ֆոտոշարք, տեսանյութ)

Փետրվար 21,2015 17:24

Գազանաբար սպանված Ավետիսյանների քառասունքին  «Շիրակ» գերեզմանատանը հանգչող նրանց  շիրիմներին  այցելել էին մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ՝ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի  գլխավորությամբ, ԱԺ Գյումրիից ընտրված պատգամավորներ. Մարտուն Գրիգորյանը իր թիմով, ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանն ու Արման Սահակյանը, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Զարուհի Փոստանջյանը: Կառավարությունից եւ  ոչ մեկը չկար:скачанные файлы скачанные файлы скачанные файлы

Այստեղ հոգեհանգստի արարողակարգ կատարվեց, սակայն հարազատների  ու առհասարակ  ներկա գտնվողներից շատերի  ողբի ձայնը խլացնում էր աղոթքը: Սակայն հարազատները շատ վատ զգացին իրենց, ուշագնաց եղան,  երբ շիրիմների վրա սկսեցին շարել Ամերիկայում բնակվող նկարիչ Սամվել Մարությանի՝ Ավետիսյաններին պատկերած դիմանկարները: Հեղինակի կողմից ներկայացած երիտասարդը պարզաբանեց, որ նկարիչը  իր հոգու պարտքն է կատարել: Դրանք  իրականում շատ գեղեցիկ գրաֆիկայի  աշխատանքներ էին, սակայն սեւ ու մռայլ էին…
скачанные файлыскачанные файлыскачанные файлыԱվետիսյանների շիրիմներին  ծաղիկների հետ  խաղալիքներ էին բերում, անգամ բերեցին փոքրիկ Սերյոժայի կոշիկները:

Մանրամասները տեսանյութում.

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. gohar says:

    It is really, really heartbreaking …

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728