Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ազատ Արշակյան. «Վերեւից «պերեստրոյկա» է սկսվել» (Տեսանյութ)

Փետրվար 21,2015 16:44

Ազատ Արշակյանի կարծիքով՝ քաղաքական դաշտը փակուղի է մտել եւ այլեւս ինքն իրեն չի կարող մաքրել

«Դեռեւս 10 տարի առաջ Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգը կարող էր հավասարակշռվել եւ կարող էր ինքնամաքրման գործընթաց տեղի ունենալ»,- փետրվարի 21-ին «Հայք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԳԽ եւ ԱԺ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Սակայն, այժմ, ըստ նրա, քաղաքական դաշտը փակուղի է մտել եւ այլեւս ինքն իրեն չի կարող մաքրել, Հայաստանում քաղաքական կյանքը գնում է դեպի անկում. «Այդ պատճառով հնարավոր է, որ Ռոբերտ Քոչարյանը, որը բավականին լուրջ տեղեկատվություն ուներ՝ իր պաշտոնի բերումով, եւ Սերժ Սարգսյանը, ըստ երեւույթի, պահը չէին գտնում: Ինձ մոտ աշխատում է կանխավարկածը, որ բոլորն ուզում են առաջընթաց, ինչքանով է ստացվում՝ դա առանձին հարց է: Ես կարծում եմ, որ այսօր մենք լավատես լինելու իրավունքն ունենք, որովհետեւ մի քանի շաբաթվա քաղաքական իրադարձությունները ցույց են տալիս, որ պահը հարմար է: Սա ինքնամաքրում չէ՝ ստիպողական մաքրման գործընթաց է սկսել»:

Ազատ Արշակյանի կարծիքով՝ եթե իրավիճակը սրանար, ապա բացառված չէ, որ ինչ-որ մեկը Հայաստանում բռնապետություն հայտարարեր, բայց տեղի ունեցավ դասական օրինակը, որը պարոն Արշակյանը բնութագրեց «պերեստրոյկա» եզրույթով. «Վերեւից «պերեստրոյկա» է սկսվել, որովհետեւ պահը հարմար է, այսինքն՝ Հայաստանին պարտադրվեց այս վիճակը: Ռուսները հույս ունեն, որ կվերադարձնեն իրենց կայսրությունը, այդ պատճառով բոլոր հետ սովետական հանրապետություններում հատուկ քաղաքականություն տարվեց, եւ ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն եւ էներգետիկ, տնտեսական բոլոր ռեսուրսները գտնվում են ռուսամետ կամ ռուսական ազդեցության տակ գտնվող կապիտալիստների ձեռքում: Հայաստանը վարկաբեկվեց, ամեն ինչ արվեց, որ հակահերոսները դառնան հերոս»:

Մանրամասները՝ տեսանյութում.

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    Ռուսական կայսրության վերադարձի վարկածը յետ-սովետական հոգեխոց մըն է, երեւի… Ռուսաստանը պարզապես ջանք է թափում ինքզինք պահպանելու, իր այժմու, անցյալի բաղդատած՝ նվախազոյն վիկաճում: Դիմադրում է՝ զինք զգետնելու, ծունկի բերելու միտող, արեւմտյան անդադար ոտնձգություններին, բազմատեսակ յարձակումներին: Ռուսաստանը շրջանային մի ուժ է, որ համաշխարհային Կայսրության դէմ է պայքարում: Պատմության այս հանգրվանում, անցյալի ահաւոր դասերը վերջապես սովորած, այդ յաւերժական առճակատման մէջ՝ Հայաստանը հաստատորեն կողմնորոշված է այսոր, եւ այդպեսով ել հնարավորությունը ունի մի տեղ հասնելու: Եթէ, ներսից, զինք տեւապես դէպի վար ձգողներ չլինեն…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728