Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մայրենիի օրը Օշականում

Փետրվար 21,2015 16:26

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող Մայրենիի օրվա միջոցառումների շրջանակներում նախարարության աշխատակիցները` նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանի ղեկավարությամբ փետրվարի 21-ին այցելեցին Օշական և ծաղիկներ դրեցին Մեսրոպ Մաշտոցի շիրիմին: Միջոցառմանը ներկա էին նաև Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը, ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը, լեզվաբաններ, ուսուցիչներ և այլք:

 

Եկեղեցուն կից դպրատանը կայացավ մայրենիի օրվան նվիրված միջոցառման գեղարվեստական մասը: Ողջունելով ներկաներին` Սփյուռքի նախարարի տեղակալ Ս. Սրապիոնյանը նշեց, որ 2015թ. մայրենիի օրվա տոնակատարությունը առանձնահատուկ խորհուրդ է ստանում նրանով, որ վերաիմաստավորվում են 100 տարվա հայապահպանության համար մեր ժողովրդի ներդրված բոլոր ջանքերը: Նա մասնավորապես ասաց. ,100 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի ծրագրած և իրականացրած ոճրագործությունը` ոչնչացնել հայ ժողովրդին ու նրա մշակույթը, ձախողվեց, որովհետև հայրենազրկված հայության միակ կռվանը, որ հրաշքով փրկվածները կարողացան տանել իրենց հետ, շատ զորավոր էր և դա մեր մայրենին էր: Այդ գիտակցությամբ էր մեր մեծերից մեկը` ֆրանսահայ գրող Շահան Շահնուրը ահազանգում. ,Կը նահանջէ լեզուն, կը նահանջէ լեզուն, կը նահանջէ լեզուն, մեղա,  մեղա Արարատինե: Նրա տագնապը հիմնավոր էր, քանի որ Պետրոսը դառնում էր Պիեռ, իսկ ,Հայր մերըե հնչում էր ֆրանսերեն: Այսօր Սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանի և նախարարության շնորհիվ մի ամբողջ շարժում է սկսվել` հանուն Մայրենիի պահպանության և հարատևման` Խոսի՛ր հայերեն, աղոթի՛ր, երգի՛ր հայերեն, քանի որ դա է մեր հարատևման առհավատչյան և Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի առջև մեզանից յուրաքանչյուրի պարտքը»:1 (1)

Ներկաներին ողջունեց նաև Սերգո Երիցյանը: Նա իր երախտագիտությունը հայտնեց, բոլոր նրանց, ովքեր նախանձախնդիր են հայոց լեզվի պահպանման և տարածման գործում: Լեզվի տեսչության պետը բարձր գնահատեց Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ արդեն ավանդական դարձած Մայրենիի օրվա միջոցառումների իրականացումը և Հայաստանում ու Սփյուռքում կյանքի կոչած այն բազմաթիվ ծրագրերն ու ձեռնարկները, որոնք նպաստում են մայրենի լեզվի պահպանմանն ու տարածմանը:

Ներկաների վրա առանձնահատուկ տպավորություն գործեց Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի այլազգի` արաբ, հնդիկ և պարսիկ ուսանողների հայերեն ասմունքն ու խոսքը:

Հայոց լեզվին նվիրված ասմունքով և երգով հանդես եկան սիրիահայ պատանիներն ու աղջիկները: Տոնական միջոցառմանը մասնակցում էին նաև Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղի Խրիմյան Հայրիկի անվան միջնակարգ դպրոցի սաները:

Այնուհետև միջոցառման մասնակիցները այցելեցին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարան և ծաղիկներ դրեցին Մ. Մաշտոցի արձանի մոտ: Հայոց այբուբենին նվիրված ասմունքով հանդես եկան Մ.  Մաշտոցի անվան խոսքի մշակույթի կենտրոնի սաները:

Նշենք, որ 1999թ ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակել է մայրենիի միջազգային օր, որը 2005 թվականից իր արժանի տեղն ունի ՀՀ պետական տոնացույցում:

Սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728