Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդիկ աշխարհում ավելի ու ավելի քիչ առողջարար ուտելիք են ուտում. հետազոտություն

Փետրվար 21,2015 16:13

Թեեւ այժմ ավելի շատ միրգ, բանջարեղեն եւ առողջարար ուտելիք է հասանելի մարդկանց, քան երբեւէ, բայց, համաձայն 190 երկրներում անցկացված հետազոտության, աշխարհը ավելի շատ անառողջ ուտելիք է ցանկանում:

7online.com-ի տեղեկացմամբ՝ միջազգային հետազոտողները 1990-2010 թվականների ընթացքում ուսումնասիրել են ավելի քան 320 դիետաների մասին կարծիքներ եւ ուշադրություն են դարձրել, թե մարդիկ քանի անգամ են ասում, որ նրանք օգտագործել 17 նախօրոք ընտրված սննդի տեսակներից, ըմպելիք ու այնպիսի առողջարար ուտելիքներ, ինչպիսինն են մրգերը, բանջարեղենը, ձուկը եւ անառողջ ուտելիքներ ինչպիսինն են աղը, մշակված միսը եւ քաղցր ըմպելիքները:

Հետազոտությունների արդյունքում մասնագետները պարզել են, որ թեեւ մարդիկ ավելի շատ են առողջարար ուտելիք ուտում, սակայն անառողջ ուտելիքի օգտագործման ավելի մեծ աճ է դիտարկվում: Ահա, որոշ կարեւոր կետեր հետազոտության արդյունքներից.

– Մեծահասակները ավելի լավ են ուտում, քան երիտասարդները եւ կանայք ավելի առողջ են, քան տղամարդիկ,

– Առողջարար ուտելիքի օգտագործման աճ է նկատվել Մոնղոլիայում, Լատինական Ամերիկայում եւ Կարիբյան տարածաշրջանում: Երկրները, որոնք կարիք ունեն կտրուկ փոխելու իրենց ուտելիքները Բոսնիան, Հայաստանը եւ Դոմինիկյան Հանրապետությունն են:

– ԱՄՆ-ում պատկերը խառն է. այնտեղ եւ առողջարար, եւ ոչ առողջարար ուտելիքների օգտագործման աճ է նկատվել:

Հետազոտության հեղինակներից մեկը՝ բժիշկ Դարիուշ Մոզաֆֆարիան ասում է, որ երկար ճանապարհ կա անցնելու: Նա նաեւ հավելել է, որ չնայած Արեւմուտքի բնակիչներն են ամենաշատ անառողջ ուտելիք օգտագործողների շարքում, սակայն Չինաստանը եւ Հնդկաստանը արդեն հասնում են նրանց, եւ կառավարությունները պետք է միջամտեն: «Մենք չենք կարող սա այսպես թողնել»:

Հետազոտողները նաեւ պարզել են, որ Աֆրիկայի եւ Ասիայի որոշ երկրներում 20 տարիների ընթացքում առաջընթաց չի եղել:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728