Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյան. «Նյարդային հարևաններ. Հայաստան-Թուրքիա արձանագրություններից 5 տարի անց». 1in.am

Փետրվար 21,2015 16:08

2014 թվականի դեկտեմբերի 12-ին տարածաշրջանում առաջատար քաղաքական հանդես` Turkish Policy Quarterly-ը հրապարակել է Դավիթ Շահնազարյանի «Նյարդային հարևաններ. Հայաստան-Թուրքիա արձանագրություններից 5 տարի անց» հոդվածը, որն ակտիվ քննարկման առարկա է դարձել Թուրքիայի քաղաքական, դիվանագիտական և փորձագիտական շրջանակներում։ Կրճատված տեսքով հոդվածը հրապարակել է նաև ամենաընթերցվող անգլիալեզու թուրքական թերթերից մեկը՝ Hurriyet Daily News-ը։

Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ՝ անգլերենից թարգմանությամբ։
Հայաստանի և Թուրքիայի միջև միջպետական հարաբերությունների զարգացումը անցել է տարբեր, հաճախ իրար հակասող փուլերով:

Թուրքիայի Հանրապետությունն առաջիններից էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը 1991թ, այնուհետև պաշտոնական Երեւանի եւ պաշտոնական Անկարայի միջև կապեր հաստատվեցին: Այդ կապերն ու շփումները նույնիսկ ղարաբաղյան հակամարտության ռազմական փուլում զարգացել են թե՛ երկկողմանի հարաբերությունների մակարդակով, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի հինգ պետությունների «ստվերային» ձեւաչափի (Հայաստան, Ադրբեջան, ԱՄՆ, Թուրքիա, Ռուսաստան) շրջանակներում: Եվ հենց երկկողմանի ձեւաչափով, առանց միջնորդների 1992թ․ նոյեմբերին Անկարայում համաձայնեցվեց Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արձանագրության նախագիծը։ 1993թ․ սկզբին Թուրքիան Հայաստանին վաճառեց հացահատիկ, որը Հայաստան տեղափոխվեց Կարս-Գյումրի երկաթգծով: Հայաստանը աբխազական երկաթուղու փակման պայմաններում 1992թ հայտնվել էր աննախադեպ ծանր իրավիճակում: Սակայն 1993թ․ մարտին Ղարաբաղի և Ադրբեջանի միջև ծավալված ռազմական գործողությունների պատճառով Թուրքիան շրջափակման ենթարկեց Հայաստանը, այդ թվում փակելով նաև օդային տարածքը: Բայց դրանից հետո եւս պաշտոնական Անկարան և Երևանը շարունակում էին պահպանել երկկողմանի կապերն ու այցերը:

Նորանկախ Հայաստանի առաջին իշխանությունների արտաքին քաղաքական օրակարգում չկար Ցեղասպանության միջազգային ճանաչման հարց: Չնայած Հայաստան-Թուրքիա պաշտոնական հարաբերությունների բացակայությանը, երկու երկրների միջեւ շարունակվում էին ինտենսիվ շփումները, որոնք անգամ որոշ դիվանագիտական արդյունքներ էին արձանագրում: Դրա ապացույցը 1995թ. երկու երկրների կողմից օդային տարածքների փոխադարձ բացումն էր, ավելի ուշ դրան բիզնես բովանդակություն հաղորդելը՝ Երեւանից Ստամբուլ եւ Անթալիա չարտերային թռիչքների իրականացումը:

Երբ 1998թ. պետական հեղաշրջման արդյունքում Հայաստանում իշխանության եկավ Ռոբերտ Քոչարյանը և փոխեց ՀՀ արտաքին քաղաքականության մի շարք սկզբունքային դրույթներ, որոնց թվում նաև արտաքին քաղաքականության առանցք հռչակեց Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանության միջազգային ճանաչումը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները մտան մի նոր փուլ:

Հրապարակումն ամբողջությամբ՝ 1in.am կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728