Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վահան Արծրունի. «Այստեղ չկա քաղաքականություն»

Փետրվար 21,2015 15:59

Վահան Արծրունու խոսքերով՝ այստեղ անհասկանալի խայտաբղետ մի պատկեր է , որտեղ ինքը տեսնում է միայն շահի գերակայության հանգամանքը

«Անկիրթ մեծամասնությունը ձեւավորում է անկիրթ իրականություն»,- փետրվարի 21-ին «Հայք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց երգահան Վահան Արծրունին:

Նրա խոսքերով՝ այդ իրավիճակում խորտակվում է քաղաքականությունը, մշակույթը, միջանձնային հարաբերությունները: Այդ իրավիճակը ձեւավորում է նաեւ բարքեր եւ հարաբերությունների տեսակ, որը որ դառնում է օրենք. «Դա արտահայտվում է ե՛ւ իշխանական խավում, ե՛ւ բիզնեսի մեջ, ե՛ւ միջանձնային հարաբերությունների մեջ, այսինքն՝ եթե մենք փորձենք այս ոլորտների ընդհանուր նկարագիրը տալ, մենք կտեսնենք, որ յուրաքանչյուր հարթության մեջ գործում է նույն ալգորիթմը: Մենք պետք է հասկանանք, որ մի փուլում ենք, որտեղ գոյություն չունի օրենք, քաղաքակրթությանը վայել որեւէ կանոն, այլ գոյություն ունի մի գործոն՝ շահը, որը թելադրում է որոշակի գործողություններ, այսինքն՝ շահ, որը ենթակայացնում է իրեն հսկայական ցանկությունը եւ իշխանության մեջ մտնելու մոլուցքը»:

Պարոն Արծրունին, անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, ասաց, որ ընտրակեղծիքի շնորհիվ իշխանության եկած քաղաքական ուժերը փորձեցին դիմել հանրությանը՝ արդարության սպասումով. «Իբրեւ թե հանրությունը պետք է ինքնադրսեւորվի եւ ճիշտ ուղղու վրա դնի քաղաքական ընթացքը: Լավ է, որ ճիշտ պահին հասկացան՝ հույս պետք չէ դնել հանրության վրա, եւ բնականաբար, իրենց հույսն այն ընտրազանգվածի վրա էր, որին ժամանակին կաշառել էին եւ փաստորեն, գնել էին իրենց վերաբերմունքը: Շատ լավ հասկացան, որ այդ հատվածի հիմնական սպասումը դարձյալ այդ 5-15 հազար դրամը պետք է լինի: Այսինքն՝ մենք տեսնում ենք՝ այս պարագայում չենք կարող խոսել քաղաքականության մասին, որովհետեւ ինքը ապաքաղաքական իրավիճակ է, այստեղ չկա քաղաքականություն, այստեղ անհասկանալի խայտաբղետ մի պատկեր է , որտեղ ես տեսնում եմ միայն շահի գերակայության հանգամանքը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728