Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ազատ Արշակյան. «Կուսակցությունները պետք է թափանցիկ ֆինանսավորում ունենան»

Փետրվար 21,2015 15:15

Քանի որ «ով վճարում է, նա էլ երաժշտությունն է պատվիրում»

«Քաղաքական կյանքը բաժանված չէ ամբողջական կյանքից, այսինքն՝ առաջին խնդիրն այն է, որ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները հավասար իրավունքներ ունենան»,- փետրվարի 21-ին «Հայք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԳԽ եւ ԱԺ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Նրա խոսքերով՝ քաղաքական կյանքում այդ հավասարությունը չկա, քանի որ Հայաստանում չկա ընտրակեղծիքի կամ ընտրակաշառքի բացառման ինստիտուտը. «90-ական թվականներին Գերագույն խորհրդի ժամանակ մի քանի դեպք է եղել, երբ ընտրված պատգամավորի մանդատը չեղյալ համարվեց՝ ընտրակաշառքի պատճառով: Եթե մենք մաքրման մասին ենք խոսում, համար առաջին կետը պետք է լինի՝ ընտրակաշառքով որեւէ մեկը չի կարող իշխանության հասնել, այսինքն՝ չի կարող ընտրվել: Երկրորդը պետք է լինի պատժիչ համակարգը, այսինքն՝ ով, որ ուզում է իշխանությունը զավթել՝ ընտրակաշառք տվող քաղաքացին, պետք է խիստ պատժվի»:

Պարոն Արշակյանը համարում է, որ կուսակցությունները պետք է թափանցիկ ֆինանսավորում ունենան, քանի որ եթե կուսակցությունները թափանցիկ ֆինանսավորում չունեն, քաղաքացիները չեն իմանա, թե նրանց ֆինանսավորողները ովքեր են: «Ով վճարում է, նա էլ երաժշտությունն է պատվիրում»,- հավելեց նա. «Մենք օլիգարխ ասելով նկատի չունենք մեծահարուստին, հարստությունը դատապարտելի չէ, ընդհակառակը՝ ցանկալի է, ինչքան շատ լինեն հարուստներն այնքան լավ, բայց երբ որ հարստությունն օգտագործվում է քաղաքական իշխանությունը զավթելու համար, դա արդեն հանցագործություն է, անթույլատրելի է : Հարուստ մարդը չի կարող ավելի շատ մուծում անել քաղաքական կուսակցության ֆոնդին, քան սովորական քաղաքացին: Եթե այդ երկուսը կան՝ թափանցիկ ֆինանսավորումը եւ ընտրակաշառքի բացառումը, մենք իրավական մեխանիզմներով մաքրում ենք քաղաքական կյանքը քրեաօլիգարխիկ տարրերից»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728