Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիսյանների հարազատները սպառնում են շրջափակել ռուսական ռազմաբազան (ֆոտոշարք, տեսանյութ)

Փետրվար 21,2015 14:50

Այսօր  լրացավ  դաժանաբար սպանված  Ավետիսյանների  քառասունքը: Այն, ինչ կատարվում էր  Մյասնիկյան 188 հասցեում գտնվող նրանց տան դիմաց, բառերով  նկարագրել անհնարին է: Տան ներսից  լսվում էր միայն հարազատների ողբը, որոնք դուրս գալով  դարպասներից ու տեսնելով  իրենց մոտեցող «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին ու ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին՝ սկսեցին աղերսել. «Գտեք իրական մարդասպանին»:скачанные файлы (78) скачанные файлы (79)

«Գոնե  իմանանք ո՞վ է, խնդրում եմ գտեք, մի հոգին ի՞նչ էր կարող անել, դուք գիտեք ով է  ու չեք ասում: Խնդրում եմ՝ ասեք ո՞վ սպանեց մեր ընտանիքը:

Սա ղեկավարությա՞ն գործ է, թե՞ պոլիտիկայի: Մեզ գրում են, թե դուք բավարարվել եք  պատասխանով, ինչի՞ց եք բավարարվել, մենք հիմարի պես գնում ենք նախաքննական մարմնում՝ որպես գույք  նստում ու հետ ենք գալիս:  Գոնե ասեք ո՞վ է, հանգիստ նստենք: Վախենում ենք ներս մտնել,  հասկացեք, դարբասներին չենք  կարող մոտենալ: Մենք մեղք ենք: Մի քանի օր էլ կսպասենք, եթե չես կարող գտնել Սերժ, կգանք քո դուռը, կգանք կշրջափակենք ռուսական ռազաբազան, ոտքի կհանենք Գյումրին… Մենք  էլ կորցնելու բան չունենք, եթե չեք կարող լուծել, մենք  կդիմենք Ռուսաստանին, ասեք թե դավաճան  ենք… Եթե Հայաստանը մեզ  օգուտ չի տա, մեր Սերժը մեր կողքը  չէ, անգամ չցավակցեց, բա էլ ինչի՞ համար եք, որ գիշերները չենք կարող քնել»,- ասում են ինձ սպանված Հասմիկ Ավետիսյանի երկու քույրերը:

скачанные файлы (81) скачанные файлы (83) Նրանցից մեկը ՝ Ռիտան, էլ ասաց.« Ես իմ հարսին, թոռնիկներին իմ տուն չեմ բերում, փողոցներում են քնում…Ինչ խոսում են ժողովուրդը, նախաքննական մարմինն էլ նույնն է ասում: Մենք  չենք հավատում, որ Պերմայովն է, նրան որպես չուչել  օգտագործեցին»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Անկախ ամեն ինչից, նախ՝ ռուսական բազայի վերաբերյալ կարևո՛ր փոփոխություններ պիտի՛ լինեն՝ և՛ իրավական, և՛ կարգապահական առումով: Շատ կարևոր է, որ հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին կանգնեն ՀՀ բանակի զինվորները կամ,որպես նվազագույն, նա՛և հայ զինվորները:

    Մի բան ՀՍՏԱԿ է. Գյումրիի ռուսական բազան կորցրե՛լ է իր տեղադրման նախնական նշանակության մի զգալի մասը և դարձել է ռուսների ձեռքին քաղաքակա՛ն գործիք՝ Հայաստանի այլընտրանքային անվտանգությունը կասեցնելու համար: Իսկ ՀԱՊԿ-ը, բոլորը գիտեն, որ թղթային բլեֆ է՝ նույն նպատակներով:

    Հայաստանը ԴՈՒՐՍ ՊԻՏԻ ԳԱ բոլոր այն ՀԱՊԿ-ային պայմանագրերից,որոնք թույլ չեն տալիս 3-րդ երկրների հետ ռազմական միավորում կամ կառուցվածքային-սերտ համագործակցություն:

    Եվ՝ Հայաստանը պիտի՛ դադարի վճարել ռուսական բազայի համար ու ի՛նքը տարեկան վճար և/կամ արդիակա՛ն անվճար զենք պահանջի Ռուսաստանից՝ բազայի դիմաց:

    Այսինքն՝ ռուսական բազայից ՊԻՏԻ ԽԼԵԼ իրավա-քաղաքական մենաշնորհը. միա՛յն այս դեպքում թող այն առա՛յժմ (ձևական շրջանակներում) մնա Հայաստանում:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728