Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մամուլի հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ այս գիշեր «հայկական կողմը դիվերսիա է իրականացրել»:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ փետրվարի 21-ի գիշերը Հայաստանի զինված ուժերի հետախուզա-դիվերսիոն խմբերը, իբր, փորձել են հակամարտ զորքերի շփման գիծն անցնել: «Կատաղի մարտերից հետո հայկական ստորաբաժանումները նահանջել են»:
Ադրբեջանի ՊՆ-ն նաեւ հաղորդել է, որ փոխհրաձգության ժամանակ զոհվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Զալիմխան Ջավադովը:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ
Կարդացեք նաև