Սպիտակ տանը հայտարարում են Ռուսաստանի դեմ նորանոր պատժամիջոցներ կիրառելու պատրաստականության մասին այնքան ժամանակ մինչեւ դրանք կստիպեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին փոխել իր դիրքորոշումը Ուկրաինայի հարցում:
Ըստ Rosbalt.ru-ի՝ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը հայտարարել է, որ ԱՄՆ-ն անհանգստացած է Ուկրաինայի արեւելքում հրադադարի հաստատման պայմանավորվածության խախտումներից: Էռնեստը կոչ է արել «Մինսկի արձանագրությունները ստորագրած բոլոր կողմերին կատարել իրենց պարտավորությունները»:
Նրա խոսքերով, Եթե Մինսկի համաձայնությունը չպահպանվի, Ռուսաստանը մեծ գին կվճարի: «Եթե Պուտինի ռեժիմը շարունակի խախտել իր պայմանավորվածությունները, գինը կբարձրանա: Այս քայլերը կկատարվեն մեր եվրոպացի գործընկերների հետ համատեղ, որպեսզի առավելագույնս մեծանա ճնշումը»:
Սպիտակ տան մամուլի քարտուղարը նաեւ հավելել է, որ հարցը նրանում է, թե ինչքան բարձր պետք է լինի այդ գինը, որպեսզի Պուտինը եւ Ռուսաստանը վերանայեն իրենց քաղաքականությունը. «Հակառակ դեպքում Ռուսաստանը ավելի մեծ միջազգային մեկուսացման մեջ կգտնվի եւ նրա տնտեսությունը ավելի ծանր դրության մեջ կհայտնվի»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ