Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե մեքենայի սարքին լինել-չլինելը թողնվում է վարորդի խղճին, ապա ինչո՞ւ է գումար գանձվում. «Ժողովուրդ» 

Փետրվար 21,2015 10:44

Ինչպես հայտնի է՝ ավտոմեքենաների տեխզննման կարգը 2011 թվականի մարտի 31-ից փոխվել է, եւ գործում է ներկա համակարգը: Ըստ այդմ, վարորդները տեխզննման կտրոնը ստանում են՝ բանկում վճարում կատարելով, իսկ տեխզննում անցնելու պահանջն այլեւս պարտադիր չէ:

Իհարկե, բանկում նրանց հատուկ կտրոն է տրվում, եւ ցանկության դեպքում վարորդները կարող են գնալ եւ իրենց ավտոմեքենան տեխզննման ենթարկել, սակայն, որպես կանոն, ոչ մի վարորդ լրացուցիչ ժամանակ չի ծախսում եւ ավտոմեքենան տեխզննման չի ենթարկում:

Նման պայմաններում բնական հարց է ծագում՝ ինչու է պետությունը վարորդներից տեխզննման գումար գանձում: Եթե ավտոմեքենայի սարքին լինել-չլինելը թողնվում է վարորդների խղճին, ապա ինչ իմաստ ունի դրա անվան տակ գումար գանձելը: Թերեւս ավելի արդյունավետ կլինի, եթե այդ գումարը որպես հարկ ձեւակերպվի, ասենք՝ ճանապարհներից օգտվելու վճարի տեսքով: Վարորդներն էլ կիմանան, որ կարող են պետությունից պահանջել, որ ճանապարհները նորմալ վիճակում լինեն:

 

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728