Լրահոս
Օրվա լրահոսը

Պատրաստվեք 2022 թվականի ընտրություններին

Փետրվար 21,2015 10:30

Նախախորհրդարանը զրպարտության համար դատի է տվել ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանին, քանի որ վերջինս ասել է, որ այդ կազմակերպության ավտոերթը կազմակերպվել էր թուրք-ադրբեջանական փողերով: Պատգամավորը պատասխանել է, որ եթե Նախախորհրդարանը տեղեկանք ներկայացնի թուրքական եւ ադրբեջանական հատուկ ծառայություններից, որ վերջիններս այդ կառույցին փող չեն տվել, ինքը` Գագիկ Մելիքյանը, ներողություն կխնդրի: Ավագ դպրոցի աշակերտներն անգամ պետք է իմանան. եթե ես որեւէ մեկին մեղադրում եմ հանցագործություն կատարելու մեջ, ապա հենց ես էլ պետք է ապացուցեմ նրա մեղավորությունը, ոչ թե դիմացինս` իր անմեղությունը: Բարձրագույն օրենսդիր մարմնի անդամը, որն ինքը մեզ պետք է բացատրի եւ լուսավորի, թե ինչ է նշանակում անմեղության կանխավարկած, հանցագործ չլինելու մասին տեղեկանք է ուզում:

Կրկին բարձրանում է գիտելիքի եւ մտահորիզոնի խնդիրը, որը վերջերս արդիական է դարձել: Հիմա վստահաբար կարելի է ասել, որ 2017 թվականի ընտրություններից հետո մենք ունենալու ենք «այս որակի» պատգամավորներ՝ անկախ նրանից, թե որ կուսակցությունը որքան ձայն է հավաքելու: Եթե ընդդիմությունը ուզում է իշխանափոխություն իրականացնել՝ դրա տակ հասկանալով համակարգային փոփոխություններ, ապա այն պետք է նախապատրաստվի 2022 թվականի խորհրդարանական ընտրություններին:

Ասածիս մեջ ոչ մի սարկազմ չկա: Այս պահին ուշ է մտածել հերթական ընտրություններին նախապատրաստվելու մասին: Եվս մի քանի տարի կորավ «անհապաղ հրաժարականի» եւ «արտահերթ ընտրությունների»՝ տասնամյակներ կրկնվող անպտուղ եւ անիմաստ ժամավաճառության վրա: Կրկնելով «հեղափոխություն», «արտագաղթ», «թալան», «համբերության բաժակ», «հանցավոր ռեժիմ», «համաժողովրդական շարժում» ավանդական մանթրաները եւ կարծելով, որ այդ բառերի ճիշտ դասավորությունից մարդկանց կյանքը կլավանա (օգտագործելով իմ բարեկամ Արտակ Կիրակոսյանի միտքը)՝ քաղաքական գործիչները նպաստում են հիասթափությանն ու լճացմանը: «Ժողովրդական ընդվզում», իհարկե, կարող է լինել, բայց՝ միայն «Երեւան մոլում»:

Այնպես որ՝ ես միանգամայն լուրջ եմ ասում, որ պետք է պատրաստվել 2022 թվականի ընտրություններին: Երկու տարին դրա համար քիչ է, երկու տարում կարելի է կրկնել վերը նկարագրված «երգացանկը» եւ հերթական անգամ կանգնել կոտրած տաշտակի՝ Գագիկ Մելիքյանի մակարդակի մեծամասնություն ունենալու փաստի առաջ: Յոթ տարում հնարավոր է ուժեղ ընդդիմություն ստեղծել: Հույսս տարբեր կուսակցություններում, հասարակական կազմակերպություններում գրագետ, զարգացած երիտասարդների վրա է: Թե ինչ պետք է անեն այդ երիտասարդները, ես մոտավորապես պատկերացնում եմ: Բայց դրա մասին՝ մեկ ուրիշ անգամ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (47)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Սա նույնն է, ինչ լինել Թամադա՝ գիշատիչների խրախճանքում: Նման կատակլիզմներից հետո չերևակվելը գրեթե անհնար է…

  2. Արմեն says:

    Կարգին վրաերթ է Գագիկ Մելիքյանի վրայով, որը ինձ հասկանալի է, սակայն համամիտ չեմ հեղինակի հետ: Այն բոլոր մանրամասները, որ մամուլից տեղեկացա այդ ավտոերթի վերաբերյալ բերեցին այն մտքին, որ միմիայն կարգին թշնամին կամ կարգին տհասը կիրականացներ այդ երթը: Չեմ կարծում, որ այդքան տհասներ կան կազմակերպիչների ու մասնակիցների մեջ և հետևեցնում եմ, որ դա թշնամական քայլ էր և այն էլ կարգին թշնամական քայլ: Դե իսկ ով է մեր կարգին թշնամիները դրսից, դժավր չի փոքրիկ իսկ ցանկության դեպքում գլխի ընկնել: Վստահ եմ, որ ճիշտ կլիներ հավաքել փաստերը, որոնց համաձայն ապացուցելի է, որ երթի մասնակիցները միտումնավոր խախտել են տարբեր տարբեր օրենքներ ու կարգեր և նրանց կանչել պատասխանատվության: ՈՒ միայն այդպիսի քայլերի դեպքում է, որ իշխանական լծակները սխալ օիգտագործելու դեպքում, եթե ընդիմադիր դաշտը դատի դա օրենքների ու կարգերի խախտման համար կգնամ կկանգնեմ ընդիմադիրների կողքին: Իսկ եթե ուզում են գնալ խախտումներ անել ու լաչառություններ անել, իմ դիրքորոշումը կմնա անվտանգ Արցախի օգտին:

    • Մարգար Մախսուդյան says:

      Այո՛, այո՛, ամենամեծ հանցանքը կատարել է հենց ինքը՝ ժիրայր Սեֆիլյանը: Պատկերացրեք ինքներդ.
      Նրան քաղաքավարի կերպով բացատրում են, որ աշխարազորային Ռեյդ է իրականցվում, իսկ նա՝ փոխանակ հետ-հետ գնալով, ինչպես հավատացյալներն են եկեղեցուց դուրս գալիս, գնա մինչև Սյունիք, մեջքով շրջվել է դեպի Աշխարազորն ու փորձել մեքենայով հետ վերադառնալ: Հնարավո՞ր է արդյոք դիմանալ նման նվաստացմանը, իսկ ոմանք նման հանգամանքներում հղում եք կատարում օրենքներին, առավել ևս ինչ որ սահմանադրության՝ սազական չէ, ավելի ճիշտ՝ չի դզում…

      • Արմեն says:

        Մեկ ամսի առաջ են սկսել բացատրել նաև Սեֆիլյանին և Արցախի նախագահը և ազատամարտիկները և ՀՀ պաշտպանության նախարարը ու ոչ մեկ անգամ ու ոչ միայն հեռախոսով: Այս ամենը փաստ է, անկախ նրանից թե ում քիմքին է հաճելի ու ոչ: Կամ էլ հասկացողին մեկ ասա, չհասկացողին….

        • Մարգար Մախսուդյան says:

          Արցախի նախագահը Սահմանադրության երաշխավոր է աշխատո՞ւմ, թե՝ բացատրող, իսկ ազատամարտիկներն էլ նախագահի մոտ, երևի բացատրողի բացատրող են աշխատում, հա՞, դե իսկ եթե մեր տեղական բացատրողներին անդրադառնանք, ապա նրանք լրիվ ՛՛շլանգ՛՛ են աշխատում, որովհետև 160 հոգուն պատճառած բարոյական, ֆիզիկական և նյութական վնասը նրանց գործը չի, քանի որ՛՛այլ երկրի՛՛ տարածքում է կատարվել, իսկ երբ ազերիները կրակում են մի լքված տան պատի վրա՝ քաջաբար քրեական գործ են հարուցում, մինչդեռ բոլորին հասկանալի պիտի լինի, որ 21 դարում երկիրը կոլխոզի նախագահի մակարդակով վարելը այնպիսի ՛՛առաջընթաց՛՛ ու ՛՛ապահով կյանք՛՛ է երաշխավորելու, որը վայելում ենք բոլորս:
          Հիշեցում. տվյալ պահին թամբի վրա գտնվելը դեռևս հարատև բարեկեցության երաշխիք չէ, հատկապես երբ կենսատարածքդ գարշահոտ տիղմի ես վերածում:

          • Արմեն says:

            Այո, Արցախի նախագահը հենց սահմանադրության երաշխավորն է, ով որպես կիրթ մարդ նաև իր պարտքը համարեց նաև մեքենաներով երթի գնալ ցանկացողներին տեղեկացնել երթի թույլատրված չլինելու վերաբերյալ: Սակայն Արցախի նախագահը իր իրավունքի սահմանում չթույլատրված երթի մասնակիցներին բացատրել տվեց այս անգամ այն լեզվով, որը մեքենաներով երթի մասնակիցները ավելի լավ հասկացան: Ամեն մարդու պետք է բացատրել այն լեզվով, որով տվյալ մարդը կամ մեքենաներով երթի դուրս եկած մարդկանց խումբը իզորու է հասկանալ:Ես շատ հպարտ եմ, որ Արցախում ցանկացած օրինազանցի բացատրական աշխատանքներով կարող են իվերջո թույլ չտալ օրինազանցության: Եթե 160 հոգու են բացատրել ( ես թվերին չեմ տիրապետում ), ապա կարելի է հասկանալ, թե ինչքան ռեսուրս է ծախսվել և հետևաբար մահակի լեզուն լավ հասկացողներին, պետք է նաև դատական կարգով բերման ենթարկել բարոյական, նյութական, ֆիզիկական վնասները փոխհատուցելու պահանջով: Իսկ թե, ով որտեղ և ինչ պայմաններում է իր գույքն ու առողջությունը որոշում մսխել, դա իր սեփական գործն է: Հուսամ այդ 160 հոգու մեջ չափահաս մարդիկ կային, որոնք դաս կքաղեն` սահամանդրության երաշխավորի խոսքը պիտի հարգվի հատկապես, որ նա գործում է իր լիազորությունների շրջանակներում: Արցախը հզոր է, նա դաժան պայքարի մեջ է տարբեր տեսակի թուրքերի դեմ,մի քանի տասնայկ խաժամուժի նա ցանկացած պահի կարող է և բացատրել և անհրաժեշտության պահի կարգի հրավիրել:

          • Մարգար Մախսուդյան says:

            Բացարձակ արժեքների ոտնահարման քողարկումը զանազան ՛՛թուրքերի՛՛ կամ ՛՛վեհ քաղափարների՛՛ վկայակոումով ցույց է տալիս, որ քաղաքակրթությունը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու մեր, ավելի ճիշտ՝ ձեր երկիրը հասնելու համար:
            Հետագա բանավեճն անիմաստ եմ համարում:

  3. Գոռ says:

    Օրենսդիր մարմնի ներկայացուցչի կողմից հնչել էն կեղծ մեղադրանքներ ՀՀ քաղաքացու հասցեին,որը դատապարտելի է ՀՀ -յան օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Բացառություն կարող է լինեել միայն մի դեպքում՝ եթե կատարողը ճանաչվում է «անմեղսունակ»։
    Իսկ 2022-ին լինելու էն այս «անմեղսունակների» ժառանգները, այնպես որ ,Արամ ջան,անհրաժեշտ է բանաձեւը գտնել,որը, ըստ վերջին իրադարձությունների՝ դեռ չենք գտել։

  4. Ruben says:

    Պպատրաստվեք (լրջորեն) 2022 թվականի Երեւանի գյուղխորհրդի եւ Պոլիգոնի տարածաշրջանային ընտրություններին:

  5. ՍԱՄՎԵԼ says:

    Հույսս տարբեր կուսակցություններում, հասարակական կազմակերպություններում գրագետ, զարգացած երիտասարդների վրա է: Թե ինչ պետք է անեն այդ երիտասարդները, ես մոտավորապես պատկերացնում եմ: Բայց դրա մասին՝ մեկ ուրիշ անգամ:” Մտքերդ և անելիքներդ հանրությանը ի ցույց մի դիր, դրանով իսկ վտանգում էս և արդեն իսկ պարալիզում, ինչ որ կանես արա, անելուց հետո կասես թե ինչպես արեցիր, իսկ եթե լուրջ համախոհներ են պետք մի ակումբանման տեղ չուն ես? մարդկանց հրավիրի, մի որևե համամարդային թեմայվ քննարկման և այդտեղ ծնված սերուցքը կշփվի և գործի ոչ միայն վիրտուալ այև ռեալ: ” Меньше слов больше делов”.
    Հ.Գ. Ես որ կգամ ”
    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2015/02/21/544647/

    © 1998 – 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

  6. Hayk says:

    «Նախախորհրդ…չգիտեմինչի» անդամներն արդեն վաղուց պետք է բանտում լինեին: Դրանց սարքած կեղտոտ սադրանքն Արցախի նկատմամբ անձամբ ես երբեք չեմ ներելոl!!

  7. Լավատես says:

    Ա Ամենամեծ ախմախությունը ընտրությունների կայանում է դրանց գաղտնի լինելու մեջ։ Քեզնից էլ ի՞նչ քաղաքացի, որ վախենում ես բացեիբաց պարզ երեսով աշխարհին ներկայացնես քո ընտրությունը ու չես կարողանում պաշտպանել քո եւ մյուսների բաց ընտրությունը։ Գաղտնի ընտրությունները՝ մկների համար են՝բա որ կատուն գա ինձ վրա՝։
    Բ Ո՞ւմ էին ուղարկում քաղաքային թե հանրապետական մրցույթներին՝ դասարանի լավագույնը գնում էր դպրոցի մրցույթին, դպրոցի հաղթողը՝ քաղաքային մրցույթին, դրանցից լավագույնը՝ հանրապետական մրցույթին։ Նույն ձեւով հնարավոր է ընտրել գյուղի, շրջանի, քաղաքի եւ հանրապետության նախագահին։

    • Լավատես says:

      Թույլ տվեք մի քիչ երազել՝
      Ա Ստեղծել ,,Ես Հայքի քաղաքացին եմ,, հասարակական կազմակերպությունը,
      Բ Գրել ու հաստատել այդ կազմակերպության Երդումը եւ պատասխանատվությունը Երդումը խախտելու դեպքում,
      Գ Անցկացնել այլընտրանքային ընտրություններ վերը նշված ձեւով կամ առաջարկվելիք ավելի լավ ձեւով կազմակերպության անդամների մեջ՝ մշակելով լավագույներին հայտնաբերելու միջոցը,
      Դ Ներգրավել սկսած ամենափոքր գյուղերից վերջացրած աշխարհի մեծագույն քաղաքների հայությանը այդ կազմակերպության եւ ընտրությունների մեջ։ Երազանքը շարունակելի է։ 🙂

  8. Թրավիս says:

    Նախախորհրդարանի դիմումը՝ ՀՀ դատարանին, մի այլ խորունկ հակասություն է սոյն խմբակի կողմանէ, նկատի ունենալով որ ան չի ճանաչում հայոց պետության այժմու պաշտոնական հեղինակությունները: Նաեւ մի քիչ տարորինակ է օրինական եւ օրինապահ այս մոտեցումը, եթէ նկատի ունենանք թէ իրենք ինչպիսի բաներ են ասում ու յայտարարում ուրիշների մասին…

    Այս ամենով հանդերձ, «թուրք-ադրբեջանական փողերու» ակնարկությունը անշուշտ թէ անհիմն է: Պատկերաւոր, փոխաբերական իմաստով, չափազանցուած մի արտայայտութիւն է: Որովհետեւ հնարաւոր է մոլորած լինել, կուրորեն շահագործվիլ, առանց թշնամուն «ծախված» լինելու: Նոյնիսկ եթէ, ափսոս, երբեմն արդյունքը նոյնն է…

    Իսկ այն ինչ վերաբերում է 2017-ի եւ 2022-ին, այս ամենը պատրանքներ են: Անկարելի եւ անհնար է որ այժմու վարչակարգը իսկապես փոխուի, մինչեւ այն ժամանակ որ լիովին չէ լուծված Արցախի Հիմնախնդիրը: Այս է պարզ իրականությունը: Հետեւաբար, անշուշտ թէ շատ բաղձալի կը լինի որ, 2022-ին, գոյանա ժողովրդավարական, ընտրական մի լուրջ այլընտրանք, մի նոր վարչակարգի հնարաւորություն: Մաղթենք, յուսանք, աղոթենք: Սակայն մինչ այդ՝ զորավիգ մնանք:

    • Արսեն says:

      Բարոն Թրավիս ..)))..
      Քեզ թվում է այդ «վարչակարգում» ապուշներ են նստած, գիշեր-ցերեկ մտածում են՝ ինչպես օր առաջ լուծեն Արցախի հիմնահարցը, որից անմիջապես հետո ՀՀ քաղաքացիները կլուծեն իրենց հիմնահարցը?..)))..
      Հայաստանում անհնար է փոխել «վարչակարգը», Ադրբեջանում՝ սուլթան Ալիևին մինչեւ այն ժամանակ որ լիովին չէ լուծված Արցախի Հիմնախնդիրը..)))..
      Եվ իհարկե, անհնար է, որ Սամվել Ալեքսանյանը չլինի շաքարի միակ ներկրողը Հայաստան՝ մինչեւ այն ժամանակ որ լիովին չէ լուծված Արցախի Հիմնախնդիրը..)))..
      Բնականաբար, անհնար է Ռուսաստանից չգնել աշխարհի ամենաթանկ գազը՝ մինչեւ այն ժամանակ որ լիովին չէ լուծված Արցախի Հիմնախնդիրը..)))..
      Անկասկած, շանսատակ անել, և բանտերում փտացնել է պետք այն Գյումրեցիներին, որոնք բողոքում են, որ Ռուսաստանը տանում է իր մարդասպանին։ Չեն հասկանում, որ բողոքել չի կարելի մինչեւ այն ժամանակ որ լիովին չէ լուծված Արցախի Հիմնախնդիրը?..)))..
      Բանակում, խաղաղ պայմաններւմ զինվորներ են մեռնում և նրանց մայրերը բողոքում են? Քցել քացու տակ… Չեն հասկանում, որ պետք է որախ ժպտան և բանակին շնորհակալություն հայտնեն՝ մինչեւ այն ժամանակ որ լիովին չէ լուծված Արցախի Հիմնախնդիրը?..)))..
      Եվ այլն, եվ այլն…
      Հասցեդ գրի, քեզ մի հատ շոկոլադե տորթ ուղարկեմ՝ վրան գրած «Արցախի հիմնախնդիր» ..)))..

      • Թրավիս says:

        անճիշտ է այս պատասխանը, Արսեն
        եւ նաեւ անարդար

        ես խոսեցի վարչակարգի հիմնական փոփոխության մասին,
        բան չասեցի, մինչ այդ՝ անշուշտ թէ հարկաւոր բարեփոխումների մասին

        հենց նրբությունը, էական տարբերությունը՝ այստեղ է

        արմատական «ընդդիմությունը» ուզում է վարչակարգը յեղաշրջել, որովհետեւ, ըստ անոր, միայն այդ ձեւով կարելի է իրականցնել երկրի վիճակի բարելաւում

        սխալ է այս, ապարդիւն է,
        ժամանակի եւ ջանքերի մսխում է

        իսկական ուժն ու վարպետությունը, նոյնիսկ քաջությունը, կառուցողական մօտեցումը՝ աշխատիլ ու ջանալն է սրբագրություններ կատարել, քաղաքական եղած կարգավիճակով

        իսկ եթէ տրամաբանությունը այն է թէ, անհնար է այդպիսի բաս, ուրեմն այդ մոտեցումը հիմնված է պարտվողական եւ յուսահատական հոգեբանության վրայ. եւ հետեւաբար, բացասական եներկիա է, հաւաքական դեպրեսիա է, եւ ուրեմն չի կարող դրական եւ լուսաւոր արդիւնքների յանգիլ.

        • Արսեն says:

          Շնորհակալ եմ, որ եկար իմ մտքին …
          Եթե Արցախի հիմնահարց չլիներ, ճիշտ լուծում՝ համակարգի ապամոնտաժումն էր…
          իսկ եթե Արցախի հիմնահարց կա ճիշտ մոտեցումը համագործակցելն է, և ջանալ սրբագրություններ կատարելը, իսկ այլ մոտեցումները պատվողականություն և ժամանակի և ջանքերի ապարդյոն վատնում է…
          Ճիշտ եմ հասկացել?

          • Թրավիս says:

            այո, զիս այժմ ճիշտ ես հասկացել, Արսեն
            եւ ես ել՝քեզ

            միայն թոյլ տուր որ մի բան եւս աւելացնեմ/յստակացնեմ՝ Արցախի Հիմնախնդիրը երբ որ լուծվի, վարչակարգի փոփոխությունը կատարվելու է ինքնաբերաբար, բնականաբար, նորմալ ու խաղաղ գործընթացով

          • Արսեն says:

            Տեսնում ես ինչան լավ է..))).. Հիմա ես եմ «վարչախումբը»..))..
            Մտածում եմ՝ «էս ինչ լավ է, իմ հետ համագործակցելու են, քանի «հիմնահարցը» չի լուծվել… ինչ անեմ ներվելու է, մարդիկ (մանավանդ արտասահմանյան հայերը) «ըմբռնումով են մոտենալու» ամեն ինչին՝ փողն էլ տալու են, քաղաքականապես էլ՝ օժանդակեն… թալանի, սպանի ու ստրկացրու ռեժիմ ջան՝, մենակ ուշադիր կլինես՝ հանկարծ Արցախյան հիմնահարցը չլուծվի… թե չէ քեզանից հաշիվ կպահանջեն»…)))..
            Եթե իմ դեմ կանգնած մարդիկ ունեն քո մտածողությունը, որպես ռեժիմ, ճիշտ եմ մտածում?..)))..

  9. Թրավիս says:

    չէ, քո այդ վերջին «մտածումը» լաւը չի, Արսեն.. նոյնիսկ կարելի է ասել՝ մտածում չի, որովհետեւ մտածումը հիմնված կը լինի բանականության վրայ… իրեւի սխալվեցի, ուրեմն իմ կողմից այս «զրոյցը« վերջ է գտնում հենց այստեղ, յաջող

    • Արսեն says:

      Դա «մտածած» չէ..))).. իրակե, իրական շղթան շատ ավելի բարդ տեսք ունի, բայց հատուկ քո համար՝ պրիմիտիվացրել եմ, որ կարողանաս ակնառու տեսնել քո ցանկությունների, գործողությունների, դրանցից սպասվող արդյունքների և իրականում՝ սպասելիքնեիդ ճիշտ հակառակ հետևանքների…)))..
      Ւհարկե՝ եթե ուզում ես տեսնել…
      Ւսկ եթե չես ուզում, բնականաբար՝ հաջողություն …)))…

      • Թրավիս says:

        շատ լաւապես ծանոթ եմ նաեւ այս վնասիչ – եւ ինքնաքանդիչ – հոգեբանության, որ կը միտի դիմացինի մէջ խորտակելու ազգասիրությունը, հայրենասիրական խանդը, եւ այդ ուղղությամբ՝ գործն ու աշխատանքը… սակայն այդպիսի ջանքերն են որ հակառակ ազդեցություն կ’արտադրեն… որովհետեւ այդտեղ է կայանում «մարտահրաւերը», եւ արժեք է ստանում հայրենասիրությունն ու հայրենասիրական նվիրումը, գետնի վրայ աշխատանքը… կը յանձնառարեմ որ մի հատ ծանոթանաս Լուսաւորչի Կանթեղի պատգամին… Թումանյանը յատկապես մի բանաստեղծություն ունի այդ նիւթով… «երբ պատում է մութ խավարը չնաշխարհիկ մեր երկրին, երբ…..»

        • Արսեն says:

          Բարոն Թրավիս..))).. Էս դու, ոնց-որ ընդհանրապես 19 դարի տրադիցիոն հայկական «հայրենասեր» ես..)))..
          Աստվածաշնչի մեկնաբանություններց մեկում էլ (նույն 19-րդ դար) ..))).. ասվում, որ եթե սատանայի շվաքը ընկնում է քո մարմնի վրա, ձեռքով նրա մի կողմ մի հրիր, որ չփակի արևի ճամփան, այլ հեռու փախիր և գնա եկեղեցի, որովհետև հենց ձեռքով դիպչես նրան՝ մարմնիդ միջոցով հոգիտ կներթափանցի և դու ոչինչ չես կարող անել, սատանայի դեմ միայն հոգևոր հայր է զորավոր..)))..
          Քո համար իմ հետ խոսելը օգտակար չի, գլուխդ կախ՝ քո իմացածը արա, մենակ հանկարծ չմտածես..)))..

        • Արսեն says:

          Մի փոքր բացատրեմ, որ կարողանաս հասկանալու փորձ անել… (ատված տա՝ հաջողվի)…)))…
          (Այդ թեմայով զրույցը և ունեցել եմ Հայ Առաքելաքելիագույնս եղեղեցու հոգևոր «տեսաբանի» հետ (պաշտոնական))։
          Ես ասում էի։
          Սատանային ձեռքով մի կողմ չհրելու արգելքը ըստ էության, ինքնուրույն մտածելու, վերլուծելու և սեփական պատասխանատվությամբ գործողություն անելու արգելք է… Եկեղեցի վազելու պահաջը՝ ավելի «բարձր» «հոգևոր արժքների» պաշտպանությանը անվերապահ հանձնվելու պահանջ (ինչ որ, քո կարծիքով, դու ես արել՝ հլա տես ինչ բառային կոմպոտ ես սարքել … ազգասիրությունը, հայրենասիրական խանդը, հայրենասիրական նվիրումը, Լուսաւորչի Կանթեղի պատգամը, Թումանյանի բանաստեղծությունը…))))… Ագաթանգեղոսի նասկիները և Նարեկացու ժաժիգալկեն մոռացար…)))..)։
          Բայց չէ որ, հենց նույն սատանան, որը «կարող է ներկայանալ ցանկացած կերպարանքով» (ըստ հենց նույն Աստվածաշնչի), ըստ որում՝ ոչ մի սահմանափակում չկա… նա կարող է ներկայանալ հենց՝ «ցանկացած կերպարանքով»։ Հիմա եթե ես, առանց մտածելու վազում եմ եկեղեցի՝ և եթե սատանան, ոչ թե նա էր՝ որի շվաքը ընկել էր իմ վրա այլ եկեղեցում նստած «քահանան» ես ինչ անեմ?…))).. Չէ որ ինձ արգելված է մտածել…)))…
          Հիմա դու մտածելու ես, թե քեզ էլ է արգելված մտածելը?..)))…

          Մի հատ էլ հարց՝ վերևի գրածի հետ կապ չունի՝ բայց շատ հաջող էր դրված..)))…
          Եթե դու կասկածում ես, որ կինդ քեզ կարող է դավաճանել՝ դու նրան ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԽԱՆԴՈՎ ես խանդում, թե ողղակի խանդում ես? …)))..

        • Ruben says:

          Մարգարեներին «ջնջեցին» օտար՝ «լուսավորիչ»-ավերիչ, «առաքյալները»:
          Արարիչը կպատժի հոգեառներին:

        • Ruben says:

          Մարգարեներին «ջնջեցն» օտար՝ «լուսավորիչ»-ավերիչ, «առաքյալները»:
          Արարիչը կպատժի հոգեառներին:
          Փետուրի ուժը թրից առաջ է:
          Թրի դեմ փետուրը թեթեւ հովիկ (մըն) է:

    • Արմեն says:

      Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի մտածելու, վերլուծելու ցանկացած հարցի շուրջ և այն ցանկալի է, որ լինի բազմակողմանի: Սակայն երբ մարդ արդեն որպես իր տեսակետ պնդում է մի ահավոր մոտեցում ու ակնառու է, թե ինչ ահավոր միտք է նա առաջ քաշում, այստեղ պետք է այդ մարդուն դիտել այնպիսին, ինչպիսի լուծում հենց ինքն է ենթադրում: Իսկ դրանից հետո դժվար չի այդ մարդուն ասել այն ամենը ինչ գալիս է մտքիտ:

  10. Գալուստ Ենոքյան says:

    Հարգելի Արմէն եվ Թրավիս, կուզեի հարցնել իսկ հնարավոր չէ « Արցախի Հիմնախնդիրը» լուծել իսկապես ժոշովրդավարական երկրում…որ պատգամավորներ Շմայսը …Լֆիկը, կամ քաղաքացի Սաշիկ Սարգսյանը… օրենքի առաջ համահավասար լինեն միուս քաղաքացիներին, որ ինչպես նախագահը խոստովանեց, իր հովանավորած ծառուկյաններին հատուկ պայմաններ չստեղծի «բիզնեսի» համար , որ Սյունիքում էդ արյունարբու «պատմաբան գիտնականին» չնշանակեն մարզպետ «թալանչի» … չեմ կարծում « Արցախի Հիմնախնդիրը» ատորմե կտուժե եվ չեմ կարծում այդքան « ահավոր միտք է եմ առաջ քաշում»…ինչու…ինչն է խանգարում բարոյականություն հաստատել երկրում «վերեվից»…,թե կարծում եք Հայաստանի բնակչությունը նույնքան հիմար է որ «Վրեմյա» ծրագրի «բրոբականտան» կուլ տա էդքան հեշտությամբ…

    • Թրավիս says:

      բարոյականություն եւ քաղաքականություն, ըստ սահմանումի, նոյնիսկ՝ ըստ տրամաբանության, զիրար ժխտող յղացքներ են. մարդկության ծագումից ի վեր, այս է իրականությունը

      հետեւաբար, կարելի է ասել՝ լաւ է որ, որոշ չափով, այդպես է նաեւ Հայաստանի պարագային, եթէ ոչ ու այլապես մեզ կուլ են տալու միւս պետությունները

      անգամ մը եւս՝ իրերի այս դրությունը չի նշանակում թէ չպիտի ձգտիլ բարեփոխումների. սակայն նոյնքան անհրաժեշտ է պահպանել երկրի կայունությունը. բարեփոխման պահանջք չի նշանակում մնայուն «յեղափոխություն»

      իսկ եթէ, առարկայականորեն, բանականությամբ եւ մի քիչ հանդարտությամբ ուսումնասիրենք կացությունը, անհերքելի է թէ բարելաւումներ կան, ժամանակի ընթացքով.

      մնացյալը անհրաժեշտ համբերանքի հարց է.

      պիտի դուրս գալ այն հոգեբանությունից թէ, եթէ ամեն բան, բառացիորեն ամեն բան, եւ անմիջապես, հենց այս պահին, խորապես ու հիմնականօրեն չփոխվեն, լիովին չյեղաշրջվեն՝ աշխարհի վերջն ու աւարտն է. տղայական է, այս մոտեցումը…

      մեր նորածին երկիրը տակաւին հասունության կարիքը ունի, բոլոր մարզերում, բոլոր մակարդակների վրայ.

      • Արսեն says:

        Դրանք ընդհանուր (բոլոր սիտուացիաների համար) բառեր են, որոնք ոչինչ չեն ասում, և ոչ մեկի համար՝ ոչ մի պատասխանատվություն իրենց գործողությունների համար չեն նախատեսում։
        Եթե ուզում ես ընդունվել որպես մտքեր արտահայտող, ոչ թե այսօրվա իշխանության դամքյաշ, գրիր այն քայլերը (ծրագրի տեսքով), որը պետք է՝ ըստ քեզ, աներ «իշխանությունը», հետո գրիր այն՝ ինչ իրականում արել և անում է իշխանությունը և դրանք իրար հետ համեմատիր..))..
        Եթե օբյեկտիվ լինես, ինքդ կտեսնես տարբերությունը, ինքդ կհասկանաս որ հիմարություններ ես գրում, և էլ չես գրի…
        Մենք էլ առիթ չենք ունենա՝ քո գրածների վրա զվարճանալ..))))…

        • Թրավիս says:

          որովհետեւ դու «օբյեկտի՞վ» ես…
          (ի դէպ՝ հայերեն բառը «առարկայական» է)

          իսկ քեզ ո՞վ է ստիպում կարդալ գրածներս

          ըստ խորքի, ըստ էության, անկարող ես հակաճառելու,
          ուրեմն փորձում ես անարգել

          տիպական վարքագիծ է,
          մտապես ամուլ մարդոց պարագային

          դու եւ քո նմանները քարոզում եք ժողովրդավարություն, սակայն ըստ ձեզի, երկու այլընտրանք կա միայն՝ համաձայն լինել ձեր հետ, կամ ել լռել

          փայլուն կեցվածք

      • Գալուստ Ենոքյան says:

        Ուրեմն, բարոն Թրավիս «դակավին» մեր «նորածին» երկրի իշխանությունները Հայաստանին ժողովուրդը թալանելու տեղ ունին … իսկ արդյոք ասոնք ինչով կտարբերվեն Թալէաթեն ու Էնվեէրէն… միայն
        «Արցախի Հիմնախնդիրը» առաջ քաշելով… կկարծեմ որ այդ ատենը լավ կլլար այդ «նորածինը» ծննված չլլար…

    • Արմեն says:

      Կարծում եմ հնարավոր է: Բայց դրա համար պետքէ ունենալ կիրթ, առողջ հասարակություն, որը մենք չունենք: Մեր խնդիրները ձեր թվարկած ցուցակի հետ չի կապված:

  11. Rub says:

    Սխալվեցիք, ՀՀ չի լինելու, էլ ինչ 22թիվ, 15ից հետհաշվարկ.

  12. Գալուստ Ենոքյան says:

    «բարոյականություն եւ քաղաքականություն, ըստ սահմանումի, նոյնիսկ՝ ըստ տրամաբանության, զիրար ժխտող յղացքներ են. մարդկության ծագումից ի վեր, այս է իրականությունը» , բարոն Թրավիս, ձեր ըսածը կվերաբերի տարբեր երկրների միջեվ հարաբերություններին, այլ ոչ թե մեկ տան մեջ…ուրեմն դուք ձեր տունին մեջ անաբարոյական կլլաք, իսկ հարեվաններու հետ ալ քաղաքականություն կխաղաք…Ձեր երէխաները եվս նման բարոյականությամբ կմեծացնեք….կալիֆորնիաներում կամ…հանուն «գուսակցական» իդէալների…չգիտեմ դուք ուր կապրիք, բայց մենք խոսում ենք Հայաստանի մեջ ապրող մեր հայրենակիցների մասին , եվ նրանց «ձեր կուսակցության» անբարոյական Քաղաքականությունը այսօր հարկավոր չէ , ինչպես որ այն հոդս ցնդեց Առաջին Հանրապետության կարճ կյանքի տարիներին…մարդիկ կուզեն բարոյական, ազնիվ կյանքով ապրել իրենց հողի վրա ԱՅՍՕՐ…ոջ թե ԳԱԼԻՖՈՐՆԻԱՅԻՆ մեջ, կուզեն մարդավարի ապրել, ոչ թե տառապել նորեն ձեր կուսակցական ԵՐԱԶԱՆՔՆԵՐՈՒ համար…ծովեն ծով Հայաստան…

    • Թրավիս says:

      երեխաներիս շուքը,
      – լսո՞ւմ ես՝ շուքը միայն –
      արդեն քեզանից եւ քո ամբողջ գերդաստանից աւելի արժեքաւոր են,
      եւ վստահաբար՝ աւելի օգտակար, Հայության եւ Հայաստանի համար

      յետամնացների հաւաքածո…

      սակայն կ’ընդունիմ որ հայհոյանքի մարզում՝ անհնար է «ձեր» հետ մրցիլ…

      • Գալուստ Ենոքյան says:

        Ուրեմն քո երեխաները ավելի արժեքավոր են քան քո հայրենակիցներուն երեխաները Հայաստանում…անոնք ձեր համար փամփուշտ են հարկավ, թող սովեն , թող երթան Արցախին սահմանը պահեն …հանուն ձեր գաղափարների…

        • Թրավիս says:

          բա ի՞նչ անեն, սահմանը լքե՞ն, յանձնեն հակառակորդի՞ն…

          որպէսզի, անցած երանելի՜ ժամանակների նման, դարձյալ ձեռք-ձեռքի եւ երջանիկորեն գոյակցենք մեր սիրելի հարեւանների հե՞տ…

          եղբայրաբար, հա՞

          ոնց որ, 1917-ին, մինչդեռ պարտված թուրքի ետին՝ ռազմաճակատը յանկարծ թողեցին եւ քառասմփակ տուն փախան քո գաղափարախոսության հանճարեղ հեղինակների կանչը լսողները…

          Արցախի սահմանի երեխաները որ յիշատակում ես, շատ լաւ, սակայն մտածիր նաեւ որ քո նմանները չպիտի անոնց կռնակից խբեն… թեկուզ անգիտակցաբար, գոնէ քո պարագային…

  13. Թրավիս says:

    իշխանությունը,
    վարպետորեն նավարկելով միջազգային քաղաքականության բարդ ու դժնդակ ոլորտներում,
    եւ ի դէմ՝ մեզմէ շատ աւելի զորեղ հակառակորդների,
    պաշտպանում է երկրի սահմանները

    այդ է իր առաջնահերթ պատասխանատվությունը,
    զորս ստանձնում է,
    չափազանց բարդ եւ դժվար պայմաններում, եւ սահմանափակ միջոցներով

    մնացյալը, կազմավորվող «երկրի» ներքին կացությունը, նաեւ մեծապես կախյալ է քաղաքացիների անհատական ջանքերից, անձնական նախաձեռնություններից, դիմացկոտությունից, եւայլն.

    սակայն ահա, կա այդտեղ մի հատված, որ գիտե միայն՝ լա՜լ ու ողբալ, տեւապես գանգատիլ, բացառապես ուրիշներին այպանել իր բոլոր ձախողությունների համար, ամեն բան մշտապես մութ ու սեւ տեսնել, ինքն իր անհուն դառնության եւ մաղձին մէջ տապլտկիլ. առաւել, ոչ մի – կամ բաւարար – աշխարհ չտեսած՝ ցնորական պակերացումներ ունի օտար երկիրների մասին, եւ խելքն ու միտքը միայն… փախչիլ է. փախչիլ ամեն բանից, դժվարություններից, պարտականություններից, երկրից… ինքն իրանից…

    հայավայել չի այս հոգեվիճակը

    իսկ մարդկային չափանիշներով՝ կոչվում է ինքնա-ատելություն

    սակայն այս հանգրվանը եւս անցնելու է մեր ազգը, անկասկած

    • Արսեն says:

      Ւսկ պատահաբար չես նկատում, որ սահուն անցար հայհոյանքների? Մտար էմոցիաների բոստանը, որտեղից էլ ուղւղ ընկար «Կռունկ» երգի վրա?…)))..
      Լավ էդ ամեն ինչը այքան էլ կարևոր չի, այդ ցիկլը ես բազմաթիվ անգամ տեսել եմ…
      Ես քեզ առաջարկում եմ ՄՏԱԾԵԼ, իսկ … երեխաներիս շուքը,
      արդեն քեզանից եւ քո ամբողջ գերդաստանից աւելի արժեքաւոր են,… -ը, արդեն ֆաշիզմ է, նման հրապարակային արտահայտության համար՝ քո ապրած երկրում չգիտեմ՝ բայց իմ ապրած երկրում՝ քո նալերը կքաշեին…)))..
      Անցնենք առաջ… բայց զգուշացնում եմ, եթե իմ հետ շփվես՝ մտածելուց չես խուսափի՝ կստիպեմ…
      Պատասխանում ենք 1 հարցի։
      Ւնչու է «պատերազմի մեջ գտնվող երկիրը» կազմակերպում ընտրություններ, եթե ընտրությամբ պարտվող իշխանությունը իշխանությունից չի հեռանալու?

  14. Գալուստ Ենոքյան says:

    Արսեն, ցավոք իր նմանները սերում են այն «գերդաստանից» որ 100 տարի առաջ իմ գերդաստանից շատ մարդ կենդանի չթողեցին «շուքը չմնաց»…հիմա էլ որպես «առաջադեմ» որոշել են էդ մի բուռ մարդկանց հերը անիծել նորօրյա Էնվերնրի հետ…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728