Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Մարտիրոսյան. « Քաղաքական դաշտը պետք է մաքրել պատահական մարդկանցից». «Հայոց աշխարհ»

Փետրվար 21,2015 10:30

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ՄԻԱԿ խորհրդի անդամ ԼԵՎՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ երկու ձեռքով պաշտպանում է նախագահ Սերժ Սարգսյանի հանձնառությունը՝ մաքրել քաղաքական դաշտը ապաքաղաքական տարրերից եւ տեղ բացել քաղաքական գործիչների համար։

-Կողմ եմ եւ ամբողջությամբ համամիտ եմ նախագահի մոտեցմանը, որ քաղաքական դաշտը պետք է մաքրել պատահական մարդկանցից։ Դա միայն կնպաստի մեր պետության, ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը։
Այդ գործընթացը, իմ խորին համոզմամբ, արդեն սկսված է՝ բավական մեծ թվով գործարար պատգամավորներ արդեն իրենք էլ հասկանում են, որ Ազգային ժողովն իրենց տեղը չէ։ Ինչքան երկար կտեւի այդ գործընթացը՝ ժամանակը ցույց կտա, բայց ինչքան շուտ, այնքան լավ։
  

-Վերջին մեկ շաբաթվա բուռն իրադարձությունները՝ նախագահի ելույթը եւ դրան հաջորդած «հաշտեցման» գործընթացը, ավելացրի՞ն մեր հասարակության վստահությունը քաղաքական ուժերի նկատմամբ։
-Վերջին մեկ շաբաթվա իրադարձությունները շատ դրական եմ գնահատում։ Կարծում եմ՝ հասարակությունը ժամանակի ընթացքում կսկսի ավելի սթափ գնահատել իրավիճակը եւ այսուհետ չի գնա անհեթեթ գործընթացների հետեւից։
-Ձեր կարծիքով՝ «Բարգավաճ Հայաստանը» կմնա՞ քաղաքական դաշտում որպես գործոն, թե՞ այլեւս սպառել է իր համակիրների վստահության ռեսուրսը։
-Դա իմ խնդիրը չէ։ Ինձ համար բացարձակապես միեւնույն է՝ ԲՀԿ-ն կմնա՞ որպես քաղաքական գործոն, թե՞ ոչ։ Ուզում են մնալ՝ թող մնան, չեն ուզում՝ թող չմնան. որոշողը իրենք են։

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728