Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եռյակ այլեւս գոյություն չունի. «168 ժամ»

Փետրվար 21,2015 10:20

Ոչ իշխանական քաղաքական ուժերի եռյակ, ըստ էության, այլևս գոյություն չունի: Երեկ Ազատության հրապարակում այդ մասին հայտարարեց նաև Եռյակի անդամ կուսակցություններից մեկի՝ «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Եռյակի մյուս անդամները՝ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը, դեռևս պաշտոնապես նման հայտարարություն չեն արել, բայց խնդիրը, հասկանալի է, այդ մասին հայտարարել կամ չհայտարարելը չէ:

Եռյակը դադարեց գոյություն ունենալ այն պահից, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդես եկավ իր հայտնի հայտարարությամբ, որին հետևեց դրանից ընդամենը երկու օր առաջ որպես Եռյակի կողմից ամենահուժկու միջոցառում ներկայացվող՝ փետրվարի 20-ի հանրահավաքից հրաժարումը

Հրապարակումն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728