ilur.am-ը հրապարակել է Հայ Ազգային Կոնգրեսի մամլո խոսնակի հաղորդագրությունը
Լեւոն Տեր-Պետրոսյանը լիովին բավարարված է Սերժ Սարգսյանի պատասխանով` գնահատելով այն հանգամանքը, որ նրանում հստակորեն շարադրված է վերջինիս տեսակետը «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» վերաբերյալ:
Սարգսյանը համարում է, որ հռչակագիրը հրաշալի փաստաթուղթ է և արտահայտում է համայն հայության կամքը: Մինչդեռ Տեր-Պետրոսյանը համարում է, որ հռչակագիրը Հայաստանի և Ղարաբաղի համար վտանգներով հղի փաստաթուղթ է, և որ առանց հանրաքվեի այն չի կարող արտահայտել համայն հայության կամքը: Մնացյալը հասարակության ու սերունդների դատելիքն է:
Ըստ այդմ, քանի որ բանավեճը հրապարակային է, Տեր-Պետրոսյանն այլևս Սարգսյանի հետ առանձնազրույցի անհրաժեշտություն չի տեսնում:
Կարդացեք նաև
Արման ՄՈՒՍԻՆՅԱՆ
իսկ եթէ ազգային համահայկական հանրաքվե լինի Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին,
ան ապահովաբար ուրախ չի լինելու արդիւնքով…
նոյնպես, «սերունդների դատելիքը», իր մասին, լինելու է խիստ դաժան ու ողբալի
եւ դեռ, մինչեւ վերջին շունջ, ան վատթարացնում է իր կացությունը, շարունակում է իր իւրայատուկ անկումը՝ Պատմության ամենախոր ու մթին անդունդում
«Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը`
(…)
գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջեւ համայն հայության իղձերի իրականացման եւ պատմական արդարության վերականգնման գործում, ….»
Հայաստանի Անկախության Հռչակագիր
23.08.1990, ք. Երեւան
ՍՏՈՐԱԳՐԵՑ ՝ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՀՀԳԽ Նախագահ
******************
պարզապէս ինքն իրեն է ժխտում, իր կեանքի մայրամուտին…