Լրահոս
Օրվա լրահոսը

Ով ումից առաջ կընկնի

Փետրվար 21,2015 16:30

Իսակովի պողոտայի ճանապարհային հանգույցի մի անկյունում,
բավականին տեսանելի վայրում, օդանավակայանից դեպի քաղաքի կենտրոն տանող
ճանապարհի մոտ ռուսական եկեղեցին սկսել է կառուցվել մոտ 2 տարի առաջ:
Այս եկեղեցին կառուցվում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հովանավորությամբ: Աբրահամյանը դեռ 2013-ի սեպտեմբերին վստահեցրել էր, որ եկեղեցու կառուցումը կավարտվի 2014-ի հոկտեմբերին, սակայն մինչ օրս այն կառուցվում է, ու ընդամենը 3-4 բանվոր է աշխատում:

Isakovi_poxota_2

Հավանաբար պարոն Աբրահամյանն այն ժամանակ հստակ ժամկետ էր նշել՝ ոգեւորվելով այդ նույն տարվա նույն ամսին ՀՀ նախագահի՝ Հայաստանի՝ Մաքսային միությանն ու ԵՏՄ-ին անդամակցելու մասին հայտարարությամբ, եւ փորձել է ապացուցել հայ-ռուսական դարավոր բարեկամության իսկությունն ու ցանկացել արագ ավարտին հասցնել եկեղեցին: Ո՞վ գիտի, գուցե ավելի արագ Հայաստանը դուրս գա ռուսական միությունից, քան եկեղեցին ավարտին կհասցնեն:

Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
20.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    եկեղեցու հիմքը՝ հաւատքն է

    եթէ հարազատ, զուտ եւ ամուր է զայն կառուցողի հաւատքը, եկեղեցին կառուցվելու է. եթէ ոչ, փլուզման է ենթարկվելու: Ժամանակը, երեւի երկրորդական տվյալ լինի, այս նիւթին մէջ…

    իսկ էգուց արդեն կիրակի է, գնանք երկու մոմ վառենք…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728