SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը` Լիսկան, այսօր զանգահարել է Գորիսի ԵՊՀ-ի ղեկավարությանը եւ հայտնել, որ համալսարանի խորհրդի նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը այլեւս խորհրդի նախագահ չէ, այլ խորհրդի նախագահը ինքն է եւ վաղը նիստ է հրավիրում:
Այս տեղեկությունը SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաեւ Գորիսի ԵՊՀ-ի ռեկտոր, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Սաֆարյանը: Նրա հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ:
-Պարոն Սաֆարյան, ճի՞շտ է, որ Սուրիկ Խաչատրյանը զանգահարել եւ նման հայտարարություն է արել:
-Այո, ճիշտ է, բայց նա ինձ չի զանգահարել, այլ՝ մեր համալսարանի պռոռեկտորին: Հայտնել է, որ խորհրդի կազմը փոխվել է եւ վաղը ժամը 11.00-ին նիստ է հրավիրում:
Կարդացեք նաև
-Բայց նա նման լիազորություններ ունի՞:
-Ոչ, չունի: Ավելին` այդ փոփոխության մասին , որեւէ իրավասու մարմնից, որեւէ գրավոր տեղեկություն չունեմ: Բայց նախարարությանը հարցում անելով եւ ուսումնասիրելով կառավարության որոշումները՝ հասկացա, որ ոչ նման որոշում կա, ոչ էլ նա նման իրավասություն ունի: Հավանաբար, Սուրիկ Խաչատրյանը ցանկանում է Լիսկայական ձեւով փոփոխություն կատարել:
-Լավ , եթե նա նման լիազորություններով օժտված չէ, այս դեպում ինչպե՞ս է կատարվում կազմի փոփոխությունը:
-Դե, գիտեք, ինքը իրեն հռչակել է պատմափիլիսոփա: Եվ, հավանաբար, ցանկանում է ամեն ինչ ինքը որոշի: Իսկ ինչ վերաբերվում է կազմի օրինական փոփոխությանը, ապա կառավարությունը իրավունք ունի կազմի իր վեց անդամին փոփոխել: Եթե կառավարությունը այդ կազմին փոփոխի եւ նախագահը այդ կազմի անդամներից մեկը լինի, ուրեմն պետք է նիստ հրավիրվի եւ նոր նախագահ ընտրվի: Բայց իմ տեղեկություններով՝ կառավարությունը նման փոփոխություններ չի արել: Իսկ, թե Սուրիկ Խաչատրյանը որտեղից է որոշել իր Լիսկայական որոշումը՝ չգիտեմ:
-Իսկ նրան ի՞նչ է տալու համալսարանի խորհրդի նախագահ լինելու առկայությունը:
-Նա պարզապես ինձ համարում է իր թիվ մեկ թշնամիներից մեկը: Բայց իմ մեջ նրա նկատմամբ չարություն չկա, քանի որ ես Աստծո պատվիրաններով ապրող մարդ եմ: Նպատակը՝ ինձ ռեկտորությունից հանելն է, բայց չեմ կարծում, որ կկարողանա դրան հասնել:
-Իսկ ի՞նչ ունեք կիսելու, որ չեք կարողանում կիսել: Ինչո՞վ եք խանգարում նրան:
-Բացարձակ նրա հետ առնչություն չեմ ունեցել: Տեսեք, այսօր համալսարան էլ զանգ է տվել, բայց ինձ հետ չի խոսել: Դա նրա ձեւն է, նրա ձեռագիրը: Ինքը թքած ունի օրենքի, սահմանադրության, մարդու իրավունքների վրա: Իսկ ինչ վերաբերում է, թե ինչով եմ խանգարում նրան՝ դա իրենից հարցրեք: Իմ մասով՝ ես նրա դեմ ոչինչ չունեմ: Բայց ակնհայտ է, որ ինձ չի սիրում: Նա նորմալ կրթություն ստացած մարդկանց չի սիրում: Ալերգիա ունի նորմալ ընտանիքներում մեծացած մարդկանցից: Ինքը կարող է զանգի եւ ասի, որ էսինչ դպրոցի ուսուցչին լսարան չթողնի: Հա, մի բան էլ: Բուդաղյանների դեպքից հետո, ես շատ վատ եմ զգացել ու երեւի, որ լրագրողներին չեմ ասել՝ ճիշտ են արել, որ կրակել են, դրանից է նեղվել: Ինքը այդ մարդն է: Ասում է՝ մարդ կա ելել է շալակն աշխարհի մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում: Այս դեպքում՝ այդ մարդը ելել է Սյունյաց աշխարհի շալակը ու տզրուկի նման ծծում է սյունեցիների արյունը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` SHAMSHYAN.com-ի կայքում
Ժողովուրդ, այս Աստծո պատվիրաններով ապրող մարդը՝ հայտնի սաֆարյան յուրիկը, արդեն 20 թե 25 տարի է, պղծում է ինստիտուտը, գլխիվայր շուռ տալիս բոլոր չափանիշները, փշրում կայուն արժեքները, իր շուրջը համախմբում ու պաշտոններ շնորհում բառիս բուն իմաստով թափթփուկների, կիսագրեգետների, անբարոյականների, փողով գիտական աստիճաններ ստացածների: Նա տանել չի կարողանում խելոքներին, աշխատող, ստեղծող, առաքինի մարդկանց: Ամբողջ Գորիսը գիտի, թե ով է իրեն բարեպաշտ ու աստվածավախ համարող այս մեծ կաշառակերը, Լոմոնոսովի համալսարանում ուրիշի գրած դոկտորական թեզով դոկտոր բուծվածը… նա այնքան է կուրացել, որ ինքն իրեն չի տեսնում և չի հասկանում, որ այս հարցազրույցով շարժում է ամբողջ քաղաքի առնվազն ծիծաղը, որովհետև արդեն ոչ ոք չի զայրանում սրա վրա, փրփուրներից բռնում է, որ ջրից չոր դուրս գա: Վաղուց փրկել է պետք այդ բուհը այս սրիկայից, նրա շնորհիվ քաղաքում գորշող միակ բուհը հեղինակազրկված է և չգիտես երբևէ ոտքի կկանգնի, թե չէ: Ում ձեռքով ուզում է լինի՝ Լիսկայի, թե կառավարության, թե չգիտես ում, պետք է մաքրել սրանից բուհը, հետո դիզինֆեկցիա անել, նրա պոչերին էլ իր հետ դեն նետել: Գալիս է պատասխան տալու ժամանակը:
Հա՜յ, հարա՜յ, ժողովո՜ւրդ, բռնեցե՜ք գողին…, որ Լիսկան գա ու փրկի սյունաց գիտությունը, և դա կանի նույնքան սահմանադրորեն, որքան իր շեֆը ս.թ. փետրվարի 12-ին՝ Հայաստանը տգիտության ճիրաններից փրկելիս…
Կարեն ապեր տեր եղի խոսքերիդ չես ջոկում որ քո տեղը չի սա
Ապրս դու Սաֆարյան: