Թեհրանում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի թիմային գավաթի խաղարկությունը:
Ութ ուժեղագույն երկրների մրցապայքարին Հայաստանն, ի տարբերություն մրցակիցների, մասնակցում էր ըստ քաշային կարգերի երկրորդ եւ երրորդ համարներով: Վիճակահանության արդյունքներով «B» խմբում ընդգրկված մեր թիմը, որի մրցակիցներն էին Ռուսաստանը, Թուրքիան եւ Շվեդիան, պարտվելով բոլոր մրցակիցներին, զբաղեցրել է վերջին հորիզոնականը եւ 7-8-րդ տեղերի համար հանդիպել է «A» խմբի մրցաշարային աղյուսակի ետնապահ Գերմանիայի հետ: Այստեղ էլ անհաջողության մատնվելով՝ Հայաստանի հավաքականը պայքարն ավարտել է վերջին՝ 8-րդ տեղում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ