«Մենք չէինք կարծում, որ քաղաքական դաշտը պատկանում է միայն ԲՀԿ-ին կամ ՀՀԿ-ին»,- փետրվարի 20-ին «Նոյյան տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Հայաստան ժողովրդական» նախաձեռնության խորհրդի անդամ Իշխան Թովմասյանը:
Նրա խոսքերով՝ «Հայաստան ժողովրդական» նախաձեռնությունը ոչ մեկի հետ չի համագործակցել եւ չի համագործակցելու, եւ հիմնական համագործակցվող ուժը ժողովուրդն է, որի հետ համագործակցելով՝ ցանկանում են այս իրավիճակից դուրս գալ:
«Հայ ժողովրդի դարերով պատմությունը ապացուցել է, երբ հասունանում է ամենավերջին կրիտիկական կետը հայ ազգը ամեն ինչից վեր է դասում իր միասնականությունը, իր վճռականությունը, որի շնորհիվ կարողացել է գոյատեւել: Այս ժողովուրդը 25 տարիների ընթացքում տեսել է այնպիսի բաներ, այնպիսի ընկերական խաղեր, որ վերջին կատարվածը կարելի է համարել դրանցից ամենաթեթեւը: Այս ժողովուրդը տեսել է հոկտեմբերի 27, մարտի 1, որոնցից ոչ մեկը չի բացահայտվել: Այս անողները չեն մտածում, գիտեն ժողովրդին այնպիսի իրավիճակի են հասցրել, որ հիշողությունը կորցրել է եւ չի հիշելու»:
Նա նշեց, որ նախաձեռնությունը առաջարկում է հաշվի չառնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շփման գծում լարվածությունը, ապրիլի 24-ը. «Մենք հայտարարել եւ հայտարարում ենք, դատապարտել եւ դատապարտելու ենք նրանց, ովքեր կփորձեն Հայաստանում քաոս ստեղծել եւ Հայաստանը վերածել Ուկրաինայի: Մենք գնում ենք միակ իրատեսական եւ արդարացի ճանապարհով մեր ժողովրդի հետ վճռական գործողություն ենք սկսելու, եւ դա է միակ ճանապարհը լինելու, դա իրոք ժողովրդի վստահության կառավարության ստեղծումն է»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ