Լրահոս
Օրվա լրահոսը

«Պահանջում ես, որ ի՞նչ անես». ՀԱԿ անդամը Սերժ Սարգսյան- Տեր-Պետրոսյան նամակագրության մասին

Փետրվար 20,2015 21:23

ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանի կարծիքով, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի վերաբերյալ  1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացրած որակումները մերժելու Սերժ Սարգսյանի հայտարարությունը նրա խորհրդականների որակի մասին է խոսում:

Զոյա Թադեւոսյանը Aravot.am-ին ասաց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացրած բոլոր դիտողությունները տեղին էին ու ինքը կիսում է 1-ին նախագահի մտահոգությունները հռչակագրի վերաբերյալ. «Դրանք շատ հիմնավոր, գրագետ , միջազգային նորմերին համապատասխանեցված դիտարկումներ էին, քաղաքագիտական լուրջ առաջարկներ»:

Մեր դիտարկմանը, թե 1-ին նախագահի դիտողությունները գնահատվեցին որպես տարածքային պահանջատիրության դեմ ելույթ, ՀԱԿ անդամը շարունակեց. «Պահանջատեր կարող է լինել միայն ուժեղ պետությունը, եթե պետություն ունենք, որում կա տնտեսական, սոցիալական ծանր իրավիճակ, արտաքին քաղաքականության մեկը մյուսին ձախողումներ, եթե երկրից արտագաղթում է հայ մարդը, եթե հայ մարդն իր հայրենիքում տեղ չունի, ստացվում է, որ այդ պահանջատիրությունը դառնում է անհեթեթ խոսակցություն: Պահանջում ես, որ ի՞նչ անես, պահանջես, որ էլի լքես: Իսկ մնացած քաղաքագիտական փաստարկները տվել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչի հետ համաձայն եմ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    ԼՏՊ-ի այս կեցվածքը եւս հիմնված է մտաւորական ինքնահաւանության վրայ, մնացյալ բոլորի նկատմամբ սառը արհամարհանքի վրայ, ինչ որ իր անձնաւորության տիպական գիծերն են, սկիզբից ի վեր

    պահանջատէր լինել չի նշանակում անմիջապէս առ այդ գործել նշանակում է պարզապես դիրք ճշտել ու զայն յայտնել, եւ նաեւ՝չհրաժարվել իրաւունքներից

    ԼՏՊ-ն կարծում է թէ միայն ինք կա, որպէս խելոք եւ իմաստուն մարդ, համայն Հայոց Աշխարհում

    մարդ պիտի գիտնա դառնալ համեստ թոշակաւոր… իր ժամանակները շուտվանից պրծել վերջացել են են, ինք տակաւին ուզում է խոսիլ որպէս առաջին գիծի դերակատար

  2. Թրավիս says:

    իսկ այդ ամբողջ վերջին պարբերությունը ՝«Պահանջատեր կարող է լինել միայն……..»

    այդպե՞ս էր մտածում ԼՏՊ-ն, երբ որ «Ղարաբաղ Կոմիտե» էր… վստահաբար ոչ…

    եւ Արցախը ազատագրվեց

    ինչո՞ւ ոչ, մի օր ել՝ Հայոց մնացյալ բռնագրավված հողերը

    ******

    («Պահանջատեր կարող է լինել միայն ուժեղ պետությունը»…
    ուղղակի ծիծաղելի է…

    ուժեղ պետությունը պետք չունի պահանջատեր լինելու, որովհետեւ արդեն ունի ինչ որ ուզում է, եւ դեռ աւելին նոյնիսկ…

    տակաւին ոչ զորեղ պետությունն է որ պիտի լինի պահանջատեր, պիտի ձգտի ուժեղ դառնալու… այս է՝ պայքարի իմաստը, ազգային դիմադրություն եւ պայքար…

    ԼՏՊ-ն շատ բաներ է ուսանել, տարիքն ել շատ առաջացած է, սակայն երեւի բաներ կա որ չի սովորել, չի հասկացել… եւ այլեւս ուշ է, իրեն համար …)

  3. Հ.Շ. says:

    «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը`
    (…)
    գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջեւ համայն հայության իղձերի իրականացման եւ պատմական արդարության վերականգնման գործում, ….»

    Հայաստանի Անկախության Հռչակագիր
    23.08.1990, ք. Երեւան

    ՍՏՈՐԱԳՐԵՑ ՝ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՀՀԳԽ Նախագահ

    ******************

    պարզապէս ինքն իրեն է ժխտում, դրժում, իր կեանքի մայրամուտին…

    մարդիկ կ’անցնին, կ’անհետանան

    Ազգը կը շարունակէ իր ճանապարհը,
    դէպի՝ «Վարդահեղեղ Արշալոյս»ը

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728