Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլոր այն քաղաքացիները, ովքեր տուժել են «Գոկ-Ջոբ» ընկերության գործունեությունից՝ դիմեն Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին

Փետրվար 20,2015 21:10

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում, քաղաքացուց ստացած հաղորդման հիման վրա, հարուցվել է քրեական գործ` արտերկրում աշխատանքի տեղավորելու պատրվակով «Գոկ-Ջոբ» ընկերության տնօրենի կողմից խարդախությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ տուժած քաղաքացիների շրջանակն ավելի ընդգրկուն է. վարույթն իրականացնող մարմնին են դիմել ևս 10 անձինք և ներկայացրել գրավոր հաղորդում՝ նշված ընկերության տնօրենի գործողությունների վերաբերյալ։ Քաղաքացիները, օրենքով սահմանված կարգով, ճանաչվել են տուժողներ։

Վարույթն իրականացնող մարմինը դիմում է մեր համաքաղաքացիներին՝ եթե կան անձինք, ովքեր տուժել են «Գոկ-Ջոբ» ընկերության գործողությունների արդյունքում խնդրում ենք դիմել Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին (Հասցե՝ ք.Երևան, Վրացյան 90)։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728