Քաղաքագետ Լեւոն Շիրինյանի մեկնաբանմամբ, «Եռյակ գոյություն չունի» Րաֆֆի Հովհաննիսյանի այս հայտարարությունը հաստատում է, որ իշխանությունը մի գրոհով կաթվածահար արեց քաղաքական գործընթացը:
«Հարց է առաջանում՝ իսկ եռյակը իշխանափոխություն, հայրենիքի վերակերտում, ժողովրդավարական Հայաստանը ո՞նց էր պատկերացնում ստեղծել, մի անգամ պետք է բարձրանային միտինգ անեին ու ստանայի՞ն այն Հայաստանը, որ պատկերացնում էին»,-Aravot.am-ին ասաց քաղաքագետը:
Նա չի շտապում մեկնաբանել, թե արդյոք Գագիկ Ծառուկյանը կմնա քաղաքական դաշտում, թե կհեռանա: Ինչ վերաբերում է նրան հասցեագրված ՀՀԿ-ականների պիտակավորումներին, քաղաքագետն ասաց, որ քաղաքական գործիչները ոչ մի երկրում ակադեմիկոսներ չեն լինում. «Էդ խոսակցությունները նրա կրթության մասին, աբսուրդ խոսակցություններ են, որովհետեւ քաղաքական լիդերները ակադեմիկոս չեն լինում, նրանք կյանքի ընթացքում ստեղծված շարժումների արդյունք են լինում… ո՞վ փրկեց Ֆրանսիան, մի գեղջկուհի՝ Ժաննա Դարկը»:
Նրա խոսքով Սերժ Սարգսյան- Գագիկ Ծառուկյան հանդիպումից այնքան քիչ են տեղեկությունները, որ առայժմ կարող է խոսել միայն նրանց փոխհամաձայնության գալու մասին. «Ինչ-որ փոխհամաձայնություն է եղել էլիտայի երկու խմբերի միջեւ, որոնք ներկայացնում են բիզնես ակումբներ կուսակցությունների անվան տակ: Ոչ Գագիկ Ծառուկյանն է հասել իշխանափոխության, ոչ էլ Սերժ Սարգսյանն է ոչնչացրել Բարգավաճին: Ոչնչացնելը նախորդ շրջանում գործարար Խաչատուր Սուքիասյանին էր, որ մի գրոհով նրան երկրից էլ դուրս հանեցին»:
Կարդացեք նաև
Ըստ քաղաքագետի, Ծառուկյան- Սերժ Սարգսյան փոխհամաձայնությունից ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» խաղից դուրս թռան. « Եթե ԲՀԿ-ի քաշող ուժը չլինի, ՀՀԿ-ի այս կոնսոլիդացման վիճակում նրանցից ոչ մեկը ինչ-որ բան շարժելու ընդունակ չէ: ՀԱԿ-ը վաղուց է իջել, «Ժառանգությունն էլ» չի կարողանում մասսայական կուսակցություն դառնալ»:
Թե ինչ ներքաղաքական զարգացումներ կլինեն, քաղաքագետը կարծում է՝ կախված կլինի ԲՀԿ-ի հետագա քայլերից:
Իսկ հարցին, թե իշխանությանը հաջողվե՞ց «փչացնել» ԲՀԿ-ին, պարոն Շիրինյանն ասաց՝ քաղաքական դաշտում կուսակցությունների միջեւ փոխհամաձայնությունները նորմալ գործընթաց են:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
խա՞ղ, ինչ խաղ. խաղ չկա
կան սակայն, այո, խաղալիքներ…
եւ իշխանություն