«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը փետրվարի 20-ին տեղի ունեցած հավաքից հետո լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց, որ ներկա չի լինելու մարտի 1-ին նախատեսված հանրահավաքին. նա իր կուսակիցների հետ լինելու է Տավուշի մարզի Չինարի գյուղում:
Հարցին, թե Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը, որ եռյակ այլեւս գոյություն չունի եւ «Ժառանգությունը» չէ, որ լքել է եռյակը, դժգոհություններ չի առաջացրե՞լ «Ժառանգություն» կուսակցության անդամների մոտ, նա պատասխանեց. «Կարծում եմ, որ դժգոհելու խնդիր չկա, որովհետեւ մենք այստեղ ենք, մենք եռյակ կոչված ձեւաչափը չենք լքել: Մենք այստեղ ենք, բայց մեր գործընկերները այլ քաղաքական գործընթացի մեջ են այս պահին»:
Մեկ այլ հարցի, թե ինչպես է պարոն Մարտիրոսյանը գնահատում այդ գործընթացները, նա ասաց, որ չի կարող մեկնաբանել, քանի որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ կապված տեղեկատվություն չկա. «Իհարկե՛, այն նամակը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից կար գործընթացներին չէր կարող նպաստել, բայց դաշտը ամբողջության մեջ պետք է տեսնել, իսկ դրա համար, այնուամենայնիվ, մեզ տեղեկատվություն է պետք»:
Իսկ հարցին, թե նա ըմբռնումով է մոտենո՞ւմ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Հարցը ըմբռնումով մոտենալը չէ, ցանկացած պարագայում պարոն Հովհաննիսյանը նշեց, որ մենք կիրակի օրը լրիվ այլ շրջանակում էինք գործում: Հիմա մեզ պետք է տեղեկատվություն՝ իմանալու համար, թե ինչ է եղել: Եթե մենք չգիտենք, թե ինչ է եղել գնահատական տալը դժվար կլինի»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Եւրոմիության այդ դրոշները որքան են յիշեցնում Մայդանը… այս մարդիկը հտեւո՞ւմ են լուրերին… տեսնո՞ւմ են Ուկրաինայի վիճակը…
ատելությունը մարդ արարածը կոյր է դարձնում
(սերն ել, անշուշտ,
սակայն այդ արդեն ուրիշ պատմություն է… )