Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Դուրս եկե՛ք Ազատիչ, իսկ Ռիչարդովիչը Ձեզ հետ դուրս կգա». (Տեսանյութ)

Փետրվար 20,2015 19:24

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը փետրվարի 20-ին Ազատության հրապարակում իր ելույթից հետո պատասխանեց լրագրողների հարցերին: Հարցին, թե մարտի 1-ին  Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցելո՞ւ է նախատեսված համազգային հանրահավաքին, նա պատասխանեց, որ կուսակցությունը տեւական ժամանակ մասնակցել է ազգային ժողովրդական նախաձեռնություններին.

«Դա վերաբերվում է նաեւ մարտի 1-ին, եղել են լարված հարաբերություններ իմ եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ, խնդիր չկա, մենք ներկա ենք ծաղիկով, խոսք ասելու ցանկությամբ: Այս մարտի 1-ին մենք կցանկանանք մասնակցել, սակայն «Ժառանգությունը» որոշել է գնալ Չինարի, գնալու ենք սահմանային շրջան եւ այդ օրը մենք մեր հարգանքի տուրքը պետք է մատուցենք զոհվածներին հենց այնտեղ: Այստեղ կվերադառնանք հենց մարտի 1-ին: Եվ եթե որեւէ մեկը կա Հայաստան աշխարհում, որ մարտի 2-ին՝ Հայաստանի՝ ՄԱԿ-ի անդամակցության օրը եւ մարտի 5-ին՝ սպարապետի ծննդյան օրն ուզում է միացյալ պայքար տանել, մենք պատրաստ ենք: Բայց մենք այս խաղն այլեւս չենք խաղում»:

Մեկ այլ հարցին, թե Րաֆֆի Հովհաննիսյանի գնահատականներով ինչո՞ւ նման իրավիճակ ստեղծվեց, ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը իր հայտարարությունը փոխեց, նա պատասխանեց, որ չի կարող մեկնաբանել Գագիկ Ծառուկյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները. «Ես պարզապես արձանագրում եմ, որ ես այսօր այստեղ եմ, եւ թեւ հարթակն իմ համար հրապույր չունի, հրապարակը լեցուն պետք է լիներ: Սա աստիճանական պայքար է, մեկ օրվա գործ չէ, պատրաստվե՛ք տեւական պայքարի մինչեւ հաղթանակ: Չկասկածե՛ք, որ հաջորդ ուրբաթ ավելին ենք լինելու, եւ այդպես շարունակ: Դուրս եկե՛ք Ազատիչ, իսկ Ռիչարդովիչը Ձեզ հետ դուրս կգա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ես իրոք գտնում եմ,որ վե՛րջ պիտի տալ «Ազատիչ»,«Ռիչարդովիչ»,«X-իչ» դիմելաձևին: Սա բայահա՛յտ օտարամոլություն (ռուսամոլություն) է և անհարգա՛նք Հայոց լեզվի նկատմամբ:

  2. Թրավիս says:

    չհասկացա…Ռիչարդովիչը, իր հա՞յրն է…

  3. Թրավիս says:

    որովհետեւ կարծում ես թէ, իր նման անձիք, իրենք իրենցմէ զատ՝ ոե՛ւէ մէկին երբեւիցե, նվազագոյն չափով անգամ, լսելո՞ւ են…

  4. Hayk says:

    Քեզ մի գերագնահատիր, Րաֆֆի, ամեն ինչով հանդերձ, Ծառուկյանին ու Լևոնին մենք հաստատ քեզնից ավելի շատ ենք հարգում ու վստահում: Գնա քո ծննդավայրում մայդան կազմակերպիր: Էսօր քանի դեսպանատուն ես գնացել տաքսիով????))))))

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728