Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդյոք Ադրբեջանը պատրա՞ստ է առաջարկություններն ընդունել». ԱԳՆ մամլո քարտուղար

Փետրվար 20,2015 19:02

ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանի պատասխանը Panaramenian.net լրատվական կայքի հարցին

 

Հարց. Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, թե իբր Հայաստանը մերժել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից՝ Բաքվի հորդորով Երևանում արված ինչ-որ առաջարկներ՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը։ Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ։

Պատասխան. Ադրբեջանը փորձում է բանակցությունների իմիտացիա ստեղծելուն ուղղված իր կողմից հորինած գաղափարները ներկայացնել որպես համանախագահների առաջարկություններ։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առաջարկները ներկայացված են այդ երկրների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի ղեկավարների հինգ հայտնի հայտարարություններում։ Ինչպես բազմիցս նշել ենք, ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը պատրաստ է այդ առաջարկությունների հիման վրա շարունակել հիմնահարցի հանգուցալուծմանն ուղղված բանակցությունները։

Դրա համար առաջին հերթին, ինչպես իրենց հայտարարություններում ընդգծել են եռանախագահ երկրների ղեկավարները, հարկավոր է արագացնել Հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության ձեռք բերումը, որից հետո հնարավոր կլինի սկսել խաղաղության պայմանագրի մշակումը։

Համանախագահները տարածաշրջան իրենց այցելության արդյունքների մասին այսօր հրապարակված հայտարարության մեջ տեղեկացնում են, որ կողմերին են ներկայացրել հրադադարի ամրապնդմանն ուղղված առաջարկներ։ Արդյոք Ադրբեջանը պատրա՞ստ է այդ առաջարկություններն ընդունել։ Մինչ այսօր այդ կարգի բոլոր առաջարկությունները Բաքվի կողմից մերժվել են։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728