Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. ««Ժառանգությունը» չէ, որ դուրս է եկել եռյակից». (Տեսանյութ)

Փետրվար 20,2015 18:30

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերով «Ժառանգության» դռները բաց են բոլորի համար, ովքեր ուզում են ազատ, անկախ, ինքնիշխան եւ արժանապատիվ, արդար Հայաստան

Ազատության հրապարակում փետրվարի 20-ին կազմակերպված հավաքի ընթացքում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մինչ իր խոսքը սկսելը անդրադարձավ չորեքշաբթի տեղի ունեցած իր ասուլիսին.

«Երկու օր առաջ ես իմ երկրորդ հանրային ուղերձը տվեցի կեղծված, գողացված ընտրությունների առիթով, լրագրողներից ոմանք մի փոքր դժգոհեցին, որ հարց տալու հնարավորություն չունեին, ես ներողություն խնդրեցի, դա մեր մեղքն է. Լրագրողները պետք է  իմանային, որ ես պարզապես ուղերձ էի հղելու: Բայց դա նաեւ լրագրողների մեղքն է, որ ինձ հարգանքի պակաս վերագրեցին, որովհետեւ չկա որեւէ քաղաքացի, որ ազատ խոսքն եւ լրագրողի աշխատանքն ավելի է հարգում, քան  ես, Արմենը, Զարուհին, «Ժառանգությունը»: Եվ թո՛ղ ոչ մեկը իմ հարգանքի պակասի մասին չխոսի»:

IMG_7827

Այնուհետեւ պարոն Հովհաննիսյանը ասաց, որ հայ ժողովուրդը պարզ արդարություն է ուզում , հայրենիքում ապրելու, շնչելու, աշխատանք ունենալու հնարավորություն է ուզում եւ ոչ մի դեպքում խաղեր չի ուզում. «Սերժ Ազատի Սարգսյանը պետք է հրաժարական տա հանուն հայրենիքի, հանուն ժողովրդի, հանուն իր թոռնիկների: Հրաժարական տո՛ւր, դուրս արի՛: Դա խնդրելու բան չէ, պահանջելու խնդիր է, եւ Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացին առաջիկա շաբաթների ընթացքում հնարավորություն կունենա այդ պահանջը ձեւակերպել՝ միասնական հրապարակով, միացյալ օրակարգով, եթե Հայաստանի քաղաքացին ուզենա»:

Մանրամասները՝ տեսանյութում: 

Նա հավելեց, որ «Ժառանգությունը» չէ, որ դուրս է եկել եռյակից. «Ցավում ենք, որ մեր գործընկերները ներկա դրությամբ իրենք են որոշել դուրս գալ եռյակից, մենք կանք եռյակում, տասնյակում, ժողովրդին պատկանող ցանկացած ձեւաչափում, եւ մեր դռները բաց են Ծառուկյանի, Տեր-Պետրոսյանի, Դաշնակցության, Նիկոլի, Սեֆիլյանի, Հայրիկյանի, բոլոր-բոլոր հայրենակիցների առջեւ, որոնք ուզում են ազատ, անկախ, ինքնիշխան եւ արժանապատիվ, արդար Հայաստան: Մեր դռները բաց են բոլորի առջեւ, ցավում եմ, սակայն, ասել, որ այս դրությամբ այս հրապարակում պետք է լիներ 100 հազար հոգի՝ գործ անելու համար, եռյակ գոյություն չունի»:

Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության առաջիկա ծրագրերին Րաֆֆի
Հովհաննիսյանն ասաց, որ իրենք բոլորին կհանդիպեն՝ ե՛ւ քաղաքացիական նախաձեռնություններին, ե՛ւ ազատամարտիկներին, ե՛ւ քաղաքական կուսակցություններին, ե՛ւ մտավորականներին, որոնք պատրաստ են պայքարել հայրենիքի համար: Նա ներկաներին հայտնեց, որ փետրվարի 21-ին պատրաստվում է գնալ Գյումրի՝ Ավետիսյանների առջեւ գլուխ խոնարհելու համար: Իսկ ուրբաթ օրը՝ փետրվարի 27-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա հերթական ասուլիս-հանդիպումը:

«Չարություն չկա, այսօր պետք է բոլորս միասին լինենք, եւ այսօրվա պահի փոփոխությունը պայմանավորված չէր որեւէ փոխհամաձայնության կայացմամբ, բայց դա մեզ չի խանգարելու, որ հաջորդ ուրբաթ ժամը 16:00-ին քաղաքացի, կուսակցություն, նախաձեռնություն, մտավորական, ազատամարտիկ, երիտասարդ ներկայանա այստեղ: Ինձ համար բնավ կարեւոր չէ Հայաստանի Հանրապետության հաջորդ նախագահի անունը, հաստատ ձեզ կասեմ, որ իմ անունը չի լինելու, բայց ես ուզում եմ, որ Հայաստանը դառնա հանրապետություն, ոչ թե կուսակցապետություն»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728