Ինչպես տեղեկացրել ենք, Վիեննայում մեկնարկել են Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ)
աշխատանքները: Այսօր խորհրդարանականները քննարկեցին այս նստաշրջանի թոփ թեմա հանդիսացող «Ուկրաինայի շուրջ աճող ճգնաժամը»:
Ներկայացվեց նաև ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության զեկույցը համաձայն որի՝ Ուկրաինայի արևելքում հրադադարը պահպանվում է, բացի Դելաբցևոյից և մի քանի այլ շրջաններից: Նշենք, որ ԵԱՀԿ գործող նախագահ Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը հայտարարել է, որ այժմ կրիտիկական պահ է ուկրաինական ճգնաժամի առումով և դրա արագ կարգավորումը չի կարող պահ անգամ դուրս մնալ ԵԱՀԿ ուշադրության կենտրոնից: Նա այս իրավիճակը բնութագրել է որպես «կրիտիկական պահ եվրաատլանտյան և եվրասիական տարածաշրջանների անվտանգության տեսանկյունից»:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը քննարկել և միաձայն մերժել է ՌԴ-ի կողմից ներկայացված՝ Օլգա Կովիդի թեկնածությունը՝ որպես ԵԱՀԿ ԽՎ պատվիրակ: Նշենք, որ նա Ռուսաստանի կողմից ներկայացված էր՝ որպես այսպես կոչված Ղրիմի կառավարության ներկայացուցիչը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում:
ԵԱՀԿ ԽՎ Բյուրոն նման որոշում է կայացրել՝ հաշվի առնելով ուկրաինական պատվիրակության ներկայացրած մարտահրավերները: Նշենք, որ Բյուրոն նախապես լսել է երկու կողմի փաստարկները և որոշում կայացրել մերժել ՌԴ-ի կողմից ներկայացվող ցանկությունը՝ կանոնակարգի և 3-րդ կետերի համաձայն:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ