Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլին 14 անձ է մասնակցելու

Փետրվար 20,2015 17:50

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցը անցկացվելու է 2015 թվականի փետրվարի 26-ից: Այս մասին հայտնում են արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից:

Հանձնաժողովի կողմից հաստատված մրցույթի հարցազրույցի փուլ անցած անձանց ցուցակը`

1. Ստեփան Կարոյի Միքայելյան (25.03.1958թ.) – ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր
2. Արմեն Շուրայի Հարությունյան (07.03.1964թ.) – Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար, Ուկրաինայում Մարդու իրավունքների մշտադիտարկման ՄԱԿ-ի առաքելության ղեկավար
3. Ելիզավետա Ռեմիկի Դանիելյան (24.04.1964թ.) – ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր
4. Աստղիկ Ֆրունզեի Խառատյան (06.09.1967թ.) – ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր
5. Արայիկ Գառնիկի Ղազարյան (25.12.1967թ.) – «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության և «Ֆորում» իրավունքի կենտրոն հասարակական կազմակերպության մասնակից, «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ դասախոս
6. Նելիկ Նիկողոսի Հարությունյան (25.02.1972թ.) – ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ
7. Վիգեն Վլադիմիրի Քոչարյան (04.05.1972թ.) – ԵՊՀ եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ, դասախոս, դոցենտ
8. Լիզա Ռաֆիկի Գրիգորյան (26.05.1973թ.) – Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
9. Էդուարդ Աշոտի Մկրտչյան (16.11.1974թ.) – «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ ադմինիստրատիվ ծառայությունների վարչության պետ
10. Վահե Միշայի Գրիգորյան (20.04.1975թ.) – փաստաբան
11. Լիանա Օնիկի Հակոբյան (23.01.1976թ.) – ՀՀ վարչական դատարանի դատավոր
12. Աննա Ռազմիկի Մարգարյան (15.02.1977թ.) – ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դասախոս, դոցենտ
13. Դավիթ Լևոնի Հակոբյան (27.11.1979թ.) – «Լեգալատա» ՍՊԸ մարդու իրավունքների պաշտպանության բլոկի պատասխանատու, փաստաբան-գործընկեր
14. Արտյոմ Աշոտի Գեղամյան (01.10.1980թ) – Գլխավոր իրավախորհրդատու. Վալլեքս խմբի ընկերություններ, Գործընկեր. Մարդու իրավունքների քաղաքականության կենտրոն, Հարվարդի համալսարանի Ջոն Ֆ. Քենեդու անվան կառավարման դպրոց

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728