Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պատմաբանը արձանագրությունների հետկանչի մասին. «Թուրքական կողմը կարող է գնալ սադրանքների»

Փետրվար 20,2015 17:45

Aravot.am-ը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանից հետաքրքրվեց՝ որպես պատմաբան ինչպե՞ս է գնահատում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հայաստան-Թուրքիա արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու որոշումը:

«Այս քայլը տրամաբանական է եւ լրիվ տեղավորվում է Համահայկական հռչակագրի ոգու եւ տառի մեջ, որովհետեւ արդեն իսկ որոշակի հակասություն կար Հռչակագրի եւ արձանագրությունների միջեւ, քանի որ երբ որ մենք հղում ենք կատարում Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի վրա, Սեւրի պայմանագրի վրա, իսկ մենք գիտեինք, թե ինչ տարածքներ ու սահմաններ էին ներառվում այդ փաստաթղերում, ակնհայտ է, որ այստեղ քողարկված հիշատակությունը Կարսի պայմանագրի,այսինքն` գոյություն ունեցող սահմանի փաստաթղթի նկատմամբ՝ վերահաստատում է երկրների այս դրույթը, որոշակիորեն հակադրվում է դրան, եւ այլեւս անտրամաբանական է շարունակել Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման գործընթացը՝ ունենալով օրենսդիր մարմնում այս արձանագրությունները»,-ասաց պատմաբանը:

Նրա ձեւակերպմամբ, սա առաջին քայլն է, որը պետք է ամրապնդվի երկրորդ քայլով՝ նաեւ ստորագրության հետկանչով: «Քանի դեռ Հայաստանի Հանրապետության ստորագրությունը կա այս փաստաթղի տակ, չի բացառվում, որ թուրքական կողմը կարող է գնալ սադրանքի եւ վավերացնել արձանագրությունները՝ մեր կողմից օրակարգից հանելուց հետո, միջազգային հանրությանը ցույց տալու համար, թե տեսեք ես ավելի օրինապահ պետություն եմ, քան հարեւան Հայաստանը, մինչդեռ բոլորը գիտեն, որ խախտողը հենց թուրքական կողմն է եղել: Այնպես որ հետկանչից հետո թուրքական բոլոր հնարավոր թուրքական խարդավանքները կչեզոքացվեն: Սրանք են ճիշտ եւ հաջորդական քայլերը, որով Հայաստանի Հանրապետությունը եւ համայն հայությունը պետք է առաջ շարժվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին»,-կարծում է Պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728