Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիսյանների քառասունքի օրը ռուսական ռազմաբազայի տոնի նպատակը

Փետրվար 20,2015 17:18

Մինչ ՀՀ հասարակության ուշադրությունը կենտրոնացած է ներքաղաքական վերջին զարգացումների, մասնավորապես՝ «ԲՀԿ-ՀՀԿ» թեմայի վրա, նոր զարգացումներ են ուրվագծվում Գյումրիում: Այստեղ տեղակայված ռուսական բազան հերթական «անակնկալն» է որոշել մատուցել գյումրեցիներին. հրամանատարության որոշմամբ` «մասլեննիցայի» կապակցությամբ փետրվարի 22-ին տոնախմբություն են որոշել անցկացնել և նշել ռուսական բանակի օրը: Սա այն դեպքում, երբ նույն այդ օրը լրանում է գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի սպանդի քառասուն օրը, որի մեջ կասկածվում է ռուսական ռազմաբազայի ծառայող Վալերի Պերմյակովը:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, թե շատ բարդ է հասկանալ ռուսական խաղերն ու հաշվարկները, այնուհետև առաջ քաշեց հետևյալ վարկածը. «Փորձում են շոշափել` ինչքանով այս հանցագործությունը խոր ազդեցություն թողեց Գյումրիի հասարակության վրա. արդյոք զուտ այդ հանցագործության նկատմա՞մբ է հասարակության այդ բողոքը, թե՞ դա այլ հետքեր թողեց հայ-ռուսական հարաբերությունների, ռուսաստանյան բազայի` այնտեղ գտնվելու վրա»:

Պարոն Նավասարդյանը հույս ունի, որ այդ միջոցառման հարցում դեռ շատ բաներ ծավալի և մասշտաբի հետ կապված կարող են փոփոխության ենթարկվել` հաշվի առնելով Գյումրիում տիրող հանրային տրամադրությունները:

Մեր այն հարցին` գյումրեցիները կրկի՞ն ոտքի կկանգնեն, հնարավոր են բախումնե՞ր, վտանգավոր հետևանքնե՞ր, պարոն Նավասարդյանը պատասխանեց. «Կարծում եմ` ոտքի կկանգնեն, և քառասունքից հետո ամեն դեպքում Գյումրիում կան մարդիկ ու խմբեր, որոնք չէին ցանկանա, որ այդ խնդիրը, ինչպես շատ այլ խնդիրներ մարեն: Այստեղ խնդիրը նաև այն է, թե ինչքանով դա կմնա միայն Գյումրիի հարցը: Այդ դեպքում հարցը շատ դժվար կլինի պահել ուշադրության կենտրոնում, իսկ եթե նաև մայրաքաղաքում և այլ քաղաքներում հասարակությունը նույնպես մոռացության չմատնի այն պահանջները, որ ներկայացված էին, ապա դա լավ սնուցում կլինի գյումրեցիների համար: Կարևոր է, որ հենց Երևանում նույնպես ինչ-որ քայլեր ու միջոցառումներ, հանրային ակտիվություն լինի»:

Պարոն Նավասարդյանի կարծիքով` շատ խնդիրներ անմիջական առնչություն ունեն Պերմյակովի հարցի հանգուցալուծման հետ»: Մեր դիտարկմանը`իսկ ՀՀ իշխանություններն այստեղ անելիք չունե՞ն, գուցե փետրվարի 22-ին կազմակերպվող տոնախմբության հետ կապված արձագանքե՞ն, պարոն Նավասարդյանը պատասխանեց. «Նրանք այլ նպատակ են հետապնդում: Նրանց հիմնական նպատակը պիտի լինի հանդարտեցնել և մոռացության մատնել այդ միջադեպը, քանի որ հազիվ հասել են այն իրավիճակի, որ ՌԴ-ի կողմից որևէ դժգոհություն ու ճնշում չկա և կարող են ազատ իրականացնել իրենց կառավարական ֆունկցիաները և չեն ցանկանում լրացուցիչ անգամ գրգռել ՌԴ-ի` քաղաքականապես ակտիվ հայրենասիրական ուժերին, որոնք մեծ ազդեցություն ունեն ՌԴ իշխանությունների վրա: Ուստի մեր իշխանությունների անելիքը լինելու է ցանկացած ակտիվություն սահմանափակելը»:

Տաթև ՀԱՐՈԻԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Hayk says:

    Դու էլ քո սրբազան պարտքն ես համարում, որ հանկարծ չլինի թե լարվածությունը թուլանա, հանկարծ չլինի,թե նորից բարեկամանան գյումրեցիները ռուսների հետ: Բա ոոոոնց!! Հազիվ «հարմար» առիթ է: Ինչու ես էդպես խառնվել իրար? Մեր երկրում էլ ամեն շաբաթ մի երիտասարդ է ինքնասպան լինում, հայրը գազանաբար սպանում է որդուն, մայրը՝երեխային,………. Ինչու չես խառնվում իրար? Թե քեզ թվում է, հայերը դադարել են Ռուսաստանում ամեն օր հարսանիք ու կնունք անել՝ երբ որեէ հայ նույնքան զազրելի հանցագործություն է անում? Որն է «խառնվելուդ» իսկական պատճառը, պ. Բորիս? Որտեղից է պատվերդ????

    • Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

      Շատ պարզ պատճառով. որովհետև ռուսական ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ կասկածվող հանցագործին (կամ հանցագործներին) ապօրինաբար թաքցրել է ռուսական բազայում: Սա անհատնե՛րի մակարդակի խնդիր չէ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728