Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղեվարձը կրկնապատկելը՝ «գիծը» փրկելու միջոց

Փետրվար 20,2015 16:34

Այս տարվա հունվարի 1-ից Նոյեմբերյան-Իջեւան եւ հակառակ ուղղությամբ միկրոավտոբուսային երթուղու ուղեվարձը 500 դրամից դարձել է 1000 դրամ: Այդ ուղերթը սպասարկող վարորդը՝ Նոյեմբերյանի բնակիչ Մհեր Զալինյանն ասում է, որ ստիպված է գնացել այդ քայլին, քանի որ վնասով էր աշխատում: Նրա վկայությամբ՝ եթե ուղեվարձը չթանկացնեին՝ ստիպված պետք է երթուղին փակեին: Պատճառը ուղեւորների պակասն է: Օր է եղել, երբ առավոտյան միկրոավտոբուսը Նոյեմբերյանից Իջեւան է հասել 1-2 ուղեւորով:

Եթե նախորդ տարիներին ուղեւորահոսքը համալրվում էր ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղում սովորող նոյեմբերյանցիների հաշվին, ապա այժմ ուսանողների թիվը քչացել է, եղածներն էլ գերադասում են Իջեւանում վարձով բնակվել, ոչ թե դասերից հետո ամեն օր 60 կմ ճանապարհ կտրելով՝ վերադառնալ Նոյեմբերյան:

Մ Զալինյանն ասում է, որ ուղեւորներն ըմբռնումով են վերաբերել ուղեվարձի կրկնակի թանկացմանը:

Հավելենք, որ ուղեւորների սակավության պատճառով անցյալ տարի փակվեց Նոյեմբերյան-Երեւան-Նոյեմբերյան միկրոավտոբուսային երթուղին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728