Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Միքայել Մելքումյան. «Մենք տենց դաղալ բաներ չենք անում»

Փետրվար 20,2015 16:21

Aravot.am-ը ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանին հարցրեց, Դուք դասախոսում եք, շփվում եք ուսանողների հետ, գիտեք նրանց տրամադրությունները, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ճի՞շտ է ասում, որ ուսանողության վրա վատ է անդրադառնում Գագիկ Ծառուկյանի կերպարը, չեն ուզում սովորել: Միքայել Մելքումյանը պատասխանեց, որ դա անձնական վիրավորանք է, եւ իրենք չեն պատասխանում ոչ մի վիրավորանքի. «Ես եմ ներկա, այդ մարդու (նկատի ունի Գագիկ Ծառուկյանին,-Հ. Ջ.) ջանքերը գիտեմ ուսանողությանն օգնելու: Հետո գիտես ինչ կա, մարդու սանրվածքը, մարդու հագուստը ինչ է, քաղաքական կատեգորիանե՞ր են: Խնամիությունը ասում են, չէ՞, քաղաքական կատեգորիա չի: Այսօր մենք, ես ինքս անձամբ ինչքա՞ն եմ քննադատում Հովիկ Աբրահամյանի կառավարությանը, ասում են՝ մենակ Տիգրան Սարգսյանին եք ասում: Ես Հովիկ Աբրահամյանի կառավարությանն ինչքան եմ քննադատում, դուք լսո՞ւմ եք, թե՞ չէ: Այդ մարդու կառավարությունը նոր է, եթե ավելի շատ գնա, ավելի շատ կքննադատվի: Մենք տենց դաղալ բաներ չենք անում, որ մեկին քննադատենք, մյուսին՝ չէ»:

Մեր հարցին ՝Դուք ընդունո՞ւմ եք, որ ԲՀԿ խորհրդաժողովում, այնուամենայնիվ վիրավորական արտահայտություններ են հնչել Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի հասցեին, ուզուրպացրած անձ, թուլամորթ իշխանություն արտահայտությունները, այդ ամենը վիրավորանք չէ՞ր՝ Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Ես չեմ լսել: Ընդհանրապես ասեմ՝ ցանկացած անձնական վիրավորանքի մենք դեմ ենք: Ես անձամբ դեմ եմ: Դուք ինձանից երբեք անձնական վիրավորանքներ չեք լսել»:

Մեր դիտարկմանը, որ Գագիկ Ծառուկյանն էր համաժողովը կազմակերպել եւ նա պետք է վերահսկեր բոլոր ելույթները՝ Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Ես իմ անունից կարող եմ ասել՝ ես դեմ եմ ցանկացած անձնական վիրավորանքի: Դրա համար ասում եմ՝ խնամիությունը քաղաքական կատեգորիա չի, վիրավորանքը կատեգորիա չի: Եթե կան սխալներ, այդ սխալներն ընդունելու եւ դրա մասին ասելու տղամարդկային բաներ պիտի ունենաս, որ ասես: Ո՞վ է ասում, որ այս երկրում կատարյալ բան կա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728