Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ պահքի ընթացքում կարելի՞ է ուտել մեղր, գինի, թթխմոր, մարգարին

Փետրվար 20,2015 16:03

Հարց- Մեծ պահքի ընթացքում կարելի՞ է մեղր ուտել:

Պատասխան- Մեղրը բուսական ծագման սննդամթերք է, քանզի մեղուն ծաղկափոշին հավաքում է իր փոքրիկ դույլերի մեջ, իսկ նեկտարը՝ բերանում, որն իր միջով չի անցնում:

 Հարց- Մեծ պահքի ընթացքում կարելի՞ է գինի խմել:

Պատասխան-  Գինին խիստ պահք պահողները կամ չեն խմում ընդհանրապես, կամ խմում են շատ սակավ, բայց արգելված չէ:  Քրիստոս Ավետարանում ասում է. «Արթուն մնացեք և աղոթք արեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք» (Մատթ. 26.41), իսկ գինին թմրեցնող է: Տ. Խոսրով քահանա Վանեցին իր հուշերում պատմում է հարբեցող մարդու մասին, ով մի առաքինություն ուներ՝ պահքի ընթացքում մի կաթիլ չէր խմում:

 Հարց- Մեծ պահքի ընթացքում կարելի՞ է թթխմոր օգտագործել:

Պատասխան- Հին ուխտից հայտնի է, որ հրեաները սովորույթի համաձայն բաղարջ հաց՝ անթթխմոր հաց են օգտագործել, սակայն Նոր ուխտի մեջ նման արգելք չկա: Եվ Քրիստոս Ավետարանում հետևյալ համեմատությունն է բերում՝ ասելով. «Երկնքի Արքայությունը նման է թթխմորի, որ մի կին, առնելով, դրեց երեք չափ ալյուրի մեջ, մինչև որ ամբողջը խմորվեց» (Մատթ. 13.33):

 Հարց- Մեծի պահոց շրջանում թույլատրվո՞ւմ է մարգարինի կիրառությունը:

Պատասխան- Մարգարինը բուսական ծագում ունեցող սննդամթերք է: Սակայն ամեն դեպքում, կարդացեք բաղադրությունը, քանի որ կան մարգարինի տեսակներ, որոնք կենդանական ծագման բաղադրիչներ են պարունակում:

 

Qahana.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728