Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրիտցիներին կառավարությունից պատասխան չտվեցին, բայց ընդունեցին նախագահականում (Տեսանյութ)

Փետրվար 20,2015 15:37

Այսօր վաղ առավոտից կառավարության շենքի մոտ հավաքված նաիրիտցիներն իրենց բողոքի ակցիան շարունակեցին նախագահական նստավայրի դիմաց:

Բանն այն է, որ դեռեւս երկուշաբթի օրը արդեն գործազուրկ մնացած նաիրիտցիներին կառավարությունից խոստացել էին այսօր պատասխան տալ իրենց 18 ամսվա չմարված աշխատավարձերի հետագա ճակատագրի վերաբերյալ:

Nairit_4 Nairit_2 Nairit_1 Nairit_5

Նաիրիտցիները, կառավարության շենքի դիմաց երկու ժամ բողոքի ցույցից հետո, որի ընթացքում անընդհատ գոչում էին «պարտքի մարում» եւ պահանջում էին վարչապետին իջնել, որոշեցին իրենց բողոքի ակցիան շարունակել նախագահական նստավայրի դիմաց:

Մանրամասն՝ տեսանյութերում

Նախագահական նստավայրում նաիրիտցիներից 6 հոգու ընդունեցին:

«Նաիրիտի» արհմիութենական կազմակերպության նախագահ Հրաչ Թադեւոսյանը մտնելուց առաջ ասաց, որ հույս չունի, որ իրենց կարող է նախագահականից նոր բան ասեն, քանի որ նախորդ անգամ արդեն ասել էին, որ հանձնարարել են խնդրով զբաղվել Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարին եւ վարչապետին:
Մեզ հետ զրույցում, հույսները չկորցրած նաիրիտցիներն ասացին, որ ինչ պատասխան էլ ստանան, իրենց պայքարելու են մինչեւ վերջ, քանի որ այլեւս կորցնելու բան չունեն. «Մենք արդեն գործազուրկ մարդիկ ենք, մեզ այլեւս ոչ մի տեղ աշխատանքի չեն ընդունում, ոչ մի տեղ արդեն աշխատանք չկա, անգամ պահակի գործ: Մենք ընդամենը ուզում ենք մեր 18 ամսվա չմարված աշխատավարձերը վերցնել եւ գնալ այս երկրից: Սա են ուզում մեր իշխանությունները՝ դատարկել երկիրը»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728