«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայանա «Genealogy» խմբով: Խմբի 6 մասնակիցներից երկրորդը ամերիկահայ ճանաչված երգչուհի Թամար Կապրելյանն է, ով ներկայացնում է Ամերիկա աշխարհամասը:
Թամարը ամերիկահայ երգչուհի է և երգահան, ով բնակվում է Նյու Յորքում:
Ավելի վաղ Հանրային հեռուստաընկերությունը հայտնել էր, որ “Genealogy” խումբը համախմբելու է 1915 թ-ին աշխարհի 5 աշխարհամասերում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 6 արտիստներ են` իրենց 6 ճակատագրերով, բայց 1 պատմությամբ:
Կարդացեք նաև
Խմբի առաջին մասնակիցը ֆրանսահայ ճանաչված երգիչ Եսայի Ալթունյանն է, ով ներկայացնում է Եվրոպա աշխարհամասը:
Ներկայացվելիք երգի վերնագիրն է՝ ‘’Don’t deny’’ («Մի՛ ժխտիր»):
‘’Genealogy’’ խմբի երրորդ մասնակցի անունը հայտնի կդառնա փետրվարի 23-ին:
Մրցույթն այս տարի կանցկացվի Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Մրցույթին կմասնակցի 40 պետություն:
Ծանոթացեք Թամար Կապրելյանի երգերին
Հետեւեք ‘’Genealogy’’ խմբի մասին նորություններին.
facebook: https://www.facebook.com/GenealogyOfficial
Twitter: https://twitter.com/GenealogyMusic
Instagram: https://instagram.com/genealogyofficial
Առաջին ալիք
Հասարակայնության հետ կապերի բաժին